InfoSpace-ի կազմավորման մասին / Ալլա Մանուկյան

– Ողջույն, ե՞րբ է ստեղծվել InfoSpace հարթակը և ինչ հնարավություն է ընձեռնում:

– 2021 թվականի հունիսի 8֊-ին հիմնվեց InfoSpace-ը, որը երիտասարդական լրատվական հարթակ է, իսկ հարթակի հիմնադիրը ես եմ՝ Ալլա Մանուկյանս։

Ըստ իս յուրաքանչյուրին պետք է ընձեռնել հնարավորություն իրենց ունակություններն ու տաղանդները լիովին բացահայտելու համար։ Եվ ինձ ժամանակին այդ հնարավորությունը տվել է Ավո Ավետիսյանը՝ Newsflow.am կայքի հիմնադիրը, որի համար շատ շնորհակալ եմ։ Իսկ այժմ ես եմ այդ հնարավորությունը տալիս այն մարդկանց, ովքեր ցանկանում են մեզ հետ աշխատել։

– Ի՞նչու հենց InfoSpace:

«Ուզում էի լրատվական հարթակիս անունը հայերեն լիներ, սակայն ինչ֊-որ մտածել էի շատ երկար էր։ Սկզբում որոշել էի լրատվական հարթակիս անունը դնել՝ «Տեղեկատվական տիեզերք»։ Հետագայում հասկանալով անվան երկարությունը՝ մտքովս այդ անվան անգլերեն տարբերակն եկավ և այդպես որոշեցի, որ անունը լինի InfoSpace»։

– Կպատմե՞ք կամավորության և նախագծերի մասին:

– Այժմ կայքում կան 25 կամավոր աշխատողներ, ովքեր լրատվական հարթակում ակտիվ մասնակցություն են ցուցաբերում։ Շուտով օնլայն տարբերակով միջոցառում տեղի կունենա՝ նվիրված InfoSpace-ի 6 ամսյակին։ Նաև մի շարք ծրագրեր ու հաղորդումներ կան, որոնք շուտով կներկայացվեն հանրությանը։ InfoSpace-ում կարող եք գտնել օգտակար նյութեր, հետաքրքիր հոդվածներ ու հարցազրույցներ։

– Ո՞ր միջոցառումն է հիշարժան եղել նախագծի համար:

– Սեպտեմբերի 15-֊ին InfoSpace-ի անդամներից մի քանիսը ներկա էին գտնվել հերոս Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված՝ «Ալբերտը՝ հրետանու Աստված» գրքի շնորհանդեսին, այդ գեղեցիկ օրը լուսաբանելու համար։ Շատ կարևոր նորություն այն մարդկանց համար, ում հետաքրքրեց InfoSpace-ը։ InfoSpace-ում այս պահին կարող եք կամավորագրվել և մասնակցել InfoSpace-ի կազմակերպած միջոցառումներին ու ամենակարևորը ունենալ կամավորական աշխատանք։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ