Ալլա Մանուկյան – «Սրտիս վերքերը»

Սրտիս վերքերը կարկատել եմ,բայց ցավը դեռ չի մեղմացել։ Դու հայտնվում ես և նորից այդ կարերը քանդվում են, սիրտս բաբախում է քեզ տեսնելիս և պարում է ցավը մոռանալով։

Սիրուդ հետքերը ռետինով ջնջել եմ, ջնջել անունդ իմ սրտից,բայց երբ մատիտը ձեռքս եմ առնում, սերդ է ինձ ձայն տալիս։ Իմ կյանքի էջերը դու՝ զբաղեցրել ես ու հեռացել, լռության ձայնով ինձ սկսեցիր ինձ կանչել։

Ես խոսեցի սիրո լեզվով, իսկ դու չհասկացար ինձ։ Ես խոսեցի սրտիդ լեզվով, դու անունս կանչեցիր լռության ձայնով և հեռացար։ Ես չհասկացա լռությանդ լեզուն,որով դու խոսեցիր հեռանալուց առաջ։ Իսկ ես խոսեցի սիրո լեզվով և սիրո լեզվով հաջողություն մաղթեցի։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ