
Գիտնականները պարզել են, որ մարդը կարող է հարբել առանց ալկոհոլ օգտագործելու
Գիտնականները նկարագրել և բացատրել են այն հազվագյուտ դեպքը, երբ մարդը հարբել է առանց ալկոհոլ օգտագործելու, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնել է Cell Metabolism ամսագիրը:
Ըստ աղբյուրի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատճառն օրգանիզմում Klebsiella pneumonia աղիքային մանրէի առկայությունն է: Այն կարող է նորմայից բարձրացնել ալկոհոլի մակարդակը մարդու արյան մեջ: Արդյունքում, նույնիսկ նրանք, ովքեր սկզբունքորեն ալկոհոլ չեն օգտագործում, կարող են հարբածություն զգալ:
«Մենք զարմացած ենք, որ մանրէն կարող են այդքան ալկոհոլ արտադրել», – նշել է հետազոտության հեղինակ Ցզին Յուանը:
Արտասովոր այդ միջադեպը տեղի է ունեցել Պեկինի բնակչի հետ: Չնայած այն հանգամանքին, որ տղամարդը ալկոհոլ չի օգտագործել, բայց նրա լյարդը բորբոքվել է, ինչպես հարբեցողի մոտ է լինում: Պարզվել է, որ նրա օրգանզիմում նշված մանրէի քանակը սահմանված նորմը գերազանցել է մոտ 900 անգամ:
Աղբյուր` tert.am