
Ողջույն , ես Ալինա Ղազարյանն եմ ,19 տարեկան ։ Ծննդվայրս աղ ու հացով,նիստ ու կացով Գյումրին է։ Ծնվել և մինչ օրս էլ ապրում եմ իմ անփոխարինելի քաղաքում։ Մասնագիտությամբ շուկայաբան (մարքեթոլոգ) եմ: Սիրում եմ գրքեր կարդալ , գնումներ անել, զբոսնել , երազել ու մտովի ապագաս կառուցել և ամենակարևորը սիրում եմ ստեղծագործել։ Սկսել եմ գրել մոտ 14տարեկանից ու կարող եմ ասել , որ գրելու ցանկությունը առաջին անգամ ծնվել է աշնանը `տերևաթափ , անձրև,մի խոսքով իմ ամենասիրելի եղանակի միջոցով։ Այսօրվա պես հիշում եմ մտքիս սիրուն տողեր էին գալիս առավոտյան շատ շուտ էր ,ու ես նոր էի արթնացել , մտքերը տանջում էին , իսկ ես շարունակում էի մտածել , որ ինչ որ բան այն չի երևի գժվել եմ , ինչ գրելու մասին է խոսքը, այսպես ասած ես ուր , գրելն ուր… Այդպես ոչ էլ թղթին հանձնեցի սիրուն ու մոռացված մտքերս։ Երբ հետո պատմեցի հարազատներիս, նրանք ասեցին , որ այդպիսի դեպքերում պետք է մտքերն հենց այդ պահին թղթին հանձնել ու բաց չթողնել պահը։ Դրանից հետո , հաջորդ տողերը որ եկան մտքիս մայրիկիս մասին էին , որոնք մի անգամից թղթին հանձնեցի , ու այդպես սկսվեց ստեղծագործական կյանքս։
Հիմա ունեմ այնքան ստեղծագործություններ , որ Աստծո կամքով , եթե ստացվի շուտով գիրք էլ կհրատարակեմ։
Ահա իմ ստեղծագործություններից մեկը։
«Անչափ չափավորը»
-Կա՞ արդյոք մի բան , որը չափման միավոր չունի
-Ինձ թվում է ամեն ինչ իր չափն ունի,
Բայց կարո՞ղ ենք արդյոք ամեն չափ չափել
– Պետք է մտածել նոր պատասխանել ,
– Դե հա ամեն ինչ իր չափն ունի ,
Ուրեմն յուրաքանչյուրն էլ իր չափման միավոր ունի…
-Ասացի չէ ,լավ մտածիր,
— Խնդրում եմ, քո հարցին դու պատասխանիր…
-Լավ, հանձնվեցիր , ես կպատասխանեմ
Այս անչափ ,բայց չափավոր աշխարհում
Կա չափ, որ ոչ մի չափման միավորով չի չափվում,
Ոչ լիտրով, ոչ գրամով , ոչ մետրով…
Ոչ մի չափման միավորով…
Այն միշտ չափավոր, բայց քեզ անչափ է թվում ,
Այն նույնիսկ թվով չի արտահայտվում,
Քո կյանքը նա է կառավարում ,
Քո սրտին շատ բան նա է թելադրում…
Իշխում է նույնիսկ այն տղային,
Ով խոստացել էր չենթարկվել սիրո թելադրանքին ,
Ով խոստացել էր կյանքում չսիրել ,
Ու այս կյանքը անչափ վայելել…
Այո, այո հենց այդ անչափ չափավոր սերը կարող է իշխել բոլորի սրտերը,
Դարձնում է այն բոլորին գերի,
Ու հասկացնում ,թե ինչքան էր կյանքը առանց նրա թերի…
Սերը չափման միավոր չունի,
Չես կարող քո սերը չափման միավորներով արտահայտել,
Այն մի բաժակ ջուր չի , որ լիտրով ասես,
Ոչ էլ ճանապարհ է ,որ մետրով կամ կիլոմետրով արտահայտես…
Այդ հենց ինքն է անտեսանելի սերը,
Քո սրտի անբաժելի ընկերը…
Որքան էլ մտածես մեկ է չես գտնի,
Քո անչափ սիրուն հարմար չափ չես գտնի,
Թե այն ժամանակ ամպի չափ էիր սիրում ,
Հիմա հասկանում ես , որ սիրուդ համար ամպը չի բավարարում,
Երկինք ու երկիր ,թեկուզ տիեզերքն էլ իրար միացնես,
Մտածում ես , այդ անչափ չափավորին չափ կհորինես…
Կրկնում եմ նորից,
Այդ չափավորը չի չափվում,
Սերը անչափ է այս չափավոր աշխարհում…