
Բարև Ձեզ, Ես Ալինան եմ։ Ծնվել ու ապրում եմ Երևան քաղաքում։ Դեռ մանկուց սիրել եմ արվեստը:
Դպրոցական տարիներին սովորել ու զբաղվել եմ լրագրությամբ, իմ առարկաների գնահատակաները ստանում էի պատրաստածս նյութերով։ Փորձել եմ ուժերս տարբեր մասնագիտական ոլորտներում, անգամ որոշեցի խորացված սովորել լրագրությունը քոլեջներից մեկում մինչև, որ գտա իմը:
Քանի որ լավ էի նկարում, իսկ իմ երևակայությունը սահմանններ չուներ,որոշոցի սովորել ֆլորիստ-դիզայներ և ավարտեցի քոլեջը կարմիր դիպլոմով։ Այո՛, հիմա իմ երևակայությունը թույլ է տալիս ստեղծել գեղեցիկ, քաղցր կոմպոզիցիաներ, կառավարել էջ, որտեղից էլ ունեցա իմ առաջին պատվերը ու դա դարձավ շարունակական և ոգևորիչ։
Նպատակ ունեմ ունենալ սեփական բիզնես, իմ քաղցրասեր պատվիրատուներին էլ ավելի ուրախացնելու համար։Ես միայն հաճույք և բավականություն եմ ստանում իմ կատարած աշխատանքներից և այն մտքից, որ ինչ որ մեկին ժպիտ է պարգևում իմ պատրաստած քաղցր նվերը:
Հետևեք ինձ՝