
Բարև ձեզ։ Ես Բիլյան Ալեքսն եմ։ Սովորում եմ “Քվանտ” վարժարանի IB պրոգրամում։ Ես 16 տարեկան եմ, տասներկուերորդ դասարանում եմ։ Ունեմ շատ նախասիրություններ. սիրում եմ ընթերցել, հատկապես փիլիսոփայություն։ Իմ սիրելի փիլիսոփաներից են Էմանուել Կանտը, Արիստոտելը և Պլատոն։ Նաև սիրում եմ համակարգչային խաղեր խաղալ, սակայն ժամանակի պակասի պատճառով շատ չեմ խաղում։ Զբաղվում եմ սպորտով։ Հինգ տարի հաճախել եմ մեծ թենիսի, մեծ հաճույքով խաղում եմ վոլեյբոլ, բասկետբոլ։ Մասնագիտությամբ ուզում եմ դառնալ իրավաբան բիզնես ոլորտում։ Այժմ ուսումնասիրում եմ այդ ոլորտը և սովորում եմ օրենսդրության հիմքերը։ Նաև ունեմ շուն, ում հետ շատ եմ սիրում զբոսնել քաղաքով երեկոներին։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0