
Ալբինոսներին ամբոխի մեջ կարելի տարբերել հեշտությամբ: Նրանց բնորոշ են սպիտակ մազեր, անգույն թարթիչներ, գունատ դեմք: Ալբինիզմը հազվագյուտ, անբուժելի գենետիկ հիվանդություն է: Դրա պատճառը օրգանիզմում հատուկ ֆերմենտի ՝ մելանինի բացակայությունն է ։ Մելանինի քանակից և հարաբերակցությունից է կախված մարդը շիկահեր է թե սևահեր, գունատ է մաշկը թե թուխ: Հատուկ մելանին կա նույնիսկ ուղեղում:Հաճախ ալբինիզմը փոխանցվում է ժառանգաբար: Մելանինի անբավարարությունը ալբինոսների մոտ տեղի է ունենում գեների մուտացիաների պատճառով: Որոշ ալբինոսներ ունեն ամբողջովին սպիտակ մաշկ եւ մազեր, մյուսները պարզապես սովորական եւ դեղին մազերով գունատ են: Ինչ-որ մեկի մոտ միայն աչքերն է, և կան այնպիսի ձևեր, որոնք հատուկ սարքավորումներով կարելի է ճանաչել:
Իսկ դա վտանգավոր է՞: Ալբինիզմը չի կրճատում կյանքի տևողությունը, սակայն ալբինոսները արևից շատ են վառվում և կարող են հիվանդաանալ մաշկի քաղցկեղով(մելանին ֆերմենտը մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից): Այդ պատճառով ալբինոսները ստիպված են լինում փակել մաշկը, օգտագործել հատուկ քսուքներ, կրել մուգ ակնոցներ
Ըստ վիճակագրության ՝ ալբինոսները 6 անգամ ավելի հաճախ են ծնվում աֆրիկացիների մոտ, քան եվրոպացիների մոտ: