Ալբինա Բուջատյան – «Քեզ»

Փնտրել քեզ.
ցնորվածի պես փնտրել պատկերդ
ու նկատել հեռվից:

Լսել քեզ.
հավերժ լսել,
չկշտանալ ձայնիցդ,
ու չհագենալ քեզնից:

Գրկել քեզ.
Ամու՜ր գրկել
ու քարացնել վայրկյանները կողքիդ:

Ունենալ քեզ.
արժևորել լինելդ,
ու պարզապես գլուխս դնել գլխիդ:

Եվ վերջապես, անհավերժների ու ժամանակ-մարդկանց միջից զտել քեզ
ու սե՜ր անվանել
սիրելիս…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ