
Կյանքը քեզ պարտադրում է
ուղիղ մնալ,
չշեղվել կամ
չխեղվել։
Մինչդեռ ուսերիդ դրված ինչ-որ առարկա ուզում է պոկվել
այդ անսարք ու անկարգ մեխանիզմից,
ուզում է պոկվել ու անկախություն ձեռք բերել։
Կյանքը քեզ արբեցման է հասցնում՝
տասը բաժակ թունդ երազային ալկոհոլով,
հետո ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխում է իրականություն,
և քո ավազե փոքրիկ երազանքը նորից չտարրալուծման լուծումներ է փնտրում։
Կյանքը քեզ հրում է մեջքից,
սրում է խոշոր ժանիքները վրադ,
դու՝բարդագույն ու վարդագույն վերքերով,
ձախ ոտքից կաղալով,
ցրտից պաղելով
կանգնում ես ինչպես Մարդ-Աստված։
Կյանքը քեզ պարտադրում է
ուղիղ մնալ
ու չշեղվել
ու չխեղվել
հանկարծ,
հանկարծ,
հանկարծ։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
1
Սիրելի
0
Վստահ չեմ
0