
- Ամբոխը չի հասկանում… որ Ժանտախտի բացիլը երբեք չի մեռնում կամ անհայտանում, որ այն կարող է քնած մնալ տասնյակ տարիներ կահույքի և սպիտակեղենի մեջ, որ այն համբերատար սպասում է ննջարանում, նկուղներում, ճամպրուկներում, թաշկինակներում և գզրոցներում, և որ գուցե գա մի օր, երբ մարդկանց դժբախտության և դաստիարակության համար ժանտախտն արթնացնի իր առնետներին և ուղարկի սատկելու որևէ երջանիկ քաղաքում:
- Եվ ժանտախտի բարձրագույն օրենքով ամեն մարդ, բանտապետից մինչև վերջին բանտարկյալը, դատապարտված էր, և գուցե առաջին անգամ բանտում տիրում էր բացարձակ արդարություն։
- -Հարց.ի՞նչ պետք է անել ժամանակի զգացողությունը չկորցնելու համար: Պատասխան. Զգալ ժամանակը նրա ամբողջ ընթացքում:
- Հիմարությունը միշտ էլ պարտադրում է իրենը:
- Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում դրանց, երբ իրենց գլխին են գալիս: Աշխարհում այնքան ժանտախտներ են եղել, որքան պատերազմներ, բայց հակառակ դրան՝ ժանտախներն ու պատերազմները մարդկանց միշտ անպատրաստ են գտնում:
- Տղամարդիկ և կանայք կամ շատ արագ իրար հոշոտում են սիրո ակտ կոչվածում, և կամ վարժվում են երկուսով ապրելու սովորույթի:
- Ամուսնանում են, մի քիչ էլ են սիրում, աշխատում են: Այնքան են աշխատում, որ մոռանում են սիրել:
- Շատախոսությունը ամեն ինչ չափազանցնում է:
- Հուսահատվելու սովորությունը, հուսահատությունից վատ է:
- Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում, երբ իրենց գլխին են գալիս:
- Միակ բանը, որ ինձ համար կարևոր է ` մարդ լինելն է:
- Գիտե՞ք, մարդիկ կան, որ մերժում են մահանալ:
- Ենթադրությունները գիտության մեջ, ինչպես և կյանքում, միշտ վտանգավոր են, բայց ամբողջ աշխարհը ենթադրելուց բացի ուրիշ բան չի անում:
- Աշխարհը շուռ է եկել. ավելի շատ բժիշկներ կան, քան հիվանդներ:
- Մարդիկ հոգնում են խղճահարությունից, երբ խղճահարվելը անօգուտ է դառնում:
- Ժամանակի և մտածողության պակասի պատճառով մարդիկ ստիպված են իրար սիրել առանց պատճառն իմանալու:
- Եթե ես իմանամ, որ դու գալու ես, ապա կարող եմ քեզ սպասել ինչքան որ պետք է:
- Անհանգստությունը՝ թեթև զզվանք է ապագայից:
- Հաճախ է պատահում, որ մարդ տանջվում է, տանջվում է` ինքն էլ այդ մասին չիմանալով…
- Ծովը տեսնելու համար, պետք է այն միշտ որոնել:
- Կարևորը ներքին խաղաղությունը գտնելն է:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0