Աքորի գյուղը գտվում է Լոռու մարզի Թումանյանի շրջանի Ալավերդի համայնքում՝ 3 կմ հարավ-արևելք, Երևանից 180 կիլոմետր  հեռավորության վրա, Լալվար լեռան հարավարևելյան ստորոտին, ծովի մակարդակից բարձր է 1400 մետր։


Պատմություն

Կան շատ տարբեր պատմություններ, որոնք պատմում են գյուղի սկզբի մասին ու չեն համապատասխանում իրականությանը։


NewsFLOW.amի լրագրողները գյուղացիների հետ զրույցից հետո պարզեցին, որ ոչ ոքի հայտնի չէ, թե գյուղը երբ է հիմնադրվել։

Գյուղացիներից մեկը իր տարածքում տան հիմք փորելու ժամանակ սալերի մեջ նստած աճյուն է գտել, որը դարեր առաջ հեթանոսական ծես է համարվել։

Գյուղը կոնկրետ հիմնադրման օր չունի, հարյուրամյակներ առաջ գյուղում վերաբնակություն է հասատել Վարդան Կունենցին։


Վարդան Կունունեցու գերեզմանը Աքորի գյուղում։



Այսօրվա Ալավերդի համայնքի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր:

1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:


Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Աքորու նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին։



Աքորին բնակավայր է հինգերերդ դարից, դա է վկայում գյուղում գտնվող Ագեղցին, որի միայն հիմքն է մնացել․․․


Աքորի գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.


  1. 1847 թվական – 634 հոգի   
  2. 1878 թվական – 821 հոգի 
  3. 1914 թվական – 1118 հոգի
  4. 1922 թվական – 1406 հոգի
  5. 1939 թվական – 1816 հոգի
  6. 1959 թվական – 1701  հոգի 
  7. 1979  թվական – 2235  հոգի
  8. 2001 թվական – 3019 հոգի
  9. 2019 թվական – 2987 հոգի

Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45%, կանայք` 55%


Կլիմա

Կլիման բարեխառն լեռնային է, տևական և ցուրտ ձմեռներով, բայց վերջին տարիներին գլոբալ տաքացման հետ մեկտեղ Աքորու ձմեռները կարծես այլևս ձմեռներ չեն։ Ամեն տարի հաստատվում էր կայուն ձնածածկույթ։

Ամառները տաք են և համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը կազմում է 600-700 մմ։


Լուսանկարը` Էդգար Հարությունյանի։

Գյուղատնտեսություն

Գյուղում ապրում է շուրջ 2750 մարդ, առկա է շուրջ 850 գյուղացիական տնտեսություն։

Բնակչությունը զբաղվում է հիմնականում երկրագործությամբ և անասնապահությամբ: Ամռանը գյուղացիների մեծ մասը ապրուստի միջոց ստեղծում է սարերից ու անտառներից մոշ և մոռ հավաքելով:

 


Զբաղվում են պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, մոշ, կեռաս և այլն), դաշտավարությամբ, չեն մշակում հացահատիկային, կերային և բանջարաբոստանային կուլտուրաներ։

Բնակիչների որոշ մասը զբաղվում է նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Մյուս մասն ունեն իրենց սեփական բիզնեսը, գյուղում ունենալով սեփական խանութներն ու սուպերմարկետները։


Գյուղատնտեսությունում մեծ բաժին ունեն վարելահողերը (220 հա), խոտհարքերը (190 հա)։

Պետական հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր (702 հա), վարելահողեր (42 հա) և  խոտհարքեր (52 հա)։


Զբոսաշրջություն և Պատմամշակութային կառույցներ

Լուսանկարը` ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնից։

Լուսանկարը` Էդգար Հարությունյանի։

Լուսանկարը` Էդգար Հարությունյանի։

Զբոսաշրջությունը գտնվում է պասիվ վիճակում, թեև հարուստ է պատմամշակութային հուշարձաններով. գյուղում կան 10-րդ դարի գերեզմանոց, 10-14-րդ դդ. խաչքարեր, երեք կիսաավեր եկեղեցի՝ 10-13-րդ դդ: Պետք է խոստովանել, որ այս միջնադարյան կառույցները բավականին գրավիչ կարող էին լինել զբոսաշրջիկների համար, սակայն գյուղում չկան հյուրատներ, զբոսաշրջությանը նպաստող այլ ենթակառուցվածքներ (ճանապարհային ցանց, ուղեցույցներ,                   հանգստավայրեր), իսկ առկա հուշարձաններից, հավանաբար, անտեղյակ են անգամ շատ տուրիստական ընկերություններ:


Գյուղում են գտնվում՝


Սուրբ Նշան եկեղեցին(Սեդվի)

Սեդվու վանքը գտնվում է Աքորի գյուղից 4 կմ դեպի հարավ` Սեդվու ձորում: Վանական համալիրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին (XIII դ.)՝ կից մատուռով, որոշ օժանդակ շինություններ և պարսպապատերի մնացորդներ: Հուշարձանի պահպանությունն իրականացնում է նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Վանական համալիրին կից հոսում է Սեդվի գետը։Սեդվին Հայաստաանի առաջին և միակ վանական համալիրն է, որի վրա խաչ փորագրված չէ։


Բգավոր եկեղեցին

Լուսանկարը` Վահե Աղամյանի

Գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է հայ-քաղկեդոնական եկեղեցի «Բգավորը» (10-14 դարեր)։

Պատմական աղբյուրները չեն պարունակում որևէ տեղեկություն եկեղեցու կառուցման մասին: Հուշարձանը չունի վիմական արձանագրություններ: Բգավոր եկեղեցու ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է այս տարածաշրջանում գտնվող 13-րդ դարի Ախթալայի և Քոբայրի հուշարձանները, դա հնարավորություն է տալիս ենթադրել, որ Բգավորը պատկանում է այդ դարաշրջանին: Եկեղեցու գեղարվեստական հարդարանքի որոշ տարրերը նման են նույն ժամանակաշրջանի վրացական եկեղեցիներին, ինչը պայմանավորված է Զաքարյանների շրջանում (12-14-րդ դարեր) հայ-վրացական տնտեսական ու մշակութային սերտ կապերով:


Այլ կառույցներ

Գյուղում նաև գտնվում Սբ. Գևորգ(10-12-րդ դարեր), «Ագեղցի» (5-րդ դար) եկեղեցիները։


Հասարակական կառույցներ

2019 թվականի դրությամբ գյուղն ունի միջնակարգ դպրոց, երաժշտական դպրոց, գրադարան, բուժկետ, մանկապարտեզ և կապի հանգույց։


Աքորու միջնակարգ դպրոցն ունի 7 մասնաշենք, սովորում է շուրջ 300 աշակերտ։

Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդների շուրջ 50-60%-ը հեռանում են գյուղից՝ կրթություն ստանալու նպատակով, իսկ նրանցից հետ է վերադառնում 4-5%-ը: Ստացվում է, որ այսօրվա 300 աշակերտներից եթե ուսում ստանա 150-ը, ապա նրանցից հազիվ թե 10 հոգին վերադառնան գյուղ:

Այս պահին աշակերտների թիվը 298 է, մանկապարտեզ հաճախողների թիվը՝ 65:


Լեռներ


Լալվար լեռ

Առավելագույն բարձրությունը՝ 2552 մետր, հայ-վրացական սահմանի երկարությամբ շուրջ 86 կմ՝ մինչև Դեբեդի կիրճ: Այստեղ առաջացնում է աստիճանակերպ լանջերով զանգվածներ: Վիրահայոց լեռները չեն կազմում իրար շարունակող լեռների մի ամբողջություն, սրանք իրար մոտ տեղադրված առանձին լեռնազանգվածների խմբեր են, որոնցից սկսվում են տարբեր ուղղությամբ ձգվող լեռնաճյուղեր: Լեռնաշղթան բաժանվում է 3 մասի ՝ Արևմտյան (Լոք լեռնագագաթ՝ 2140 մ), Կենտրոնական (Լալվար լեռնագագաթ` 2552 մ), Արևելյան (Լեջան լեռնագագաթ՝ 2527մ):


Լուսանկարը` Վահե Աղամյանի։

Լուսանկարը` Վահե Աղամյանի։

Ցիցքար լեռ

Ցից լեռը գտնվում է Աքորի գյուղից 6 կմ հյուսիս, բարձրությունը՝ 1740 մետր, կապում է Վիրահայոց լեռները։

 


Նյութը պատրաստեց Արտյոմ Օհանյանը։

Տեղեկություններ տրամադրեց “Գյուղից Գյուղ” նախաձեռնության կամավոր Լիլիթ Օհանյանը։


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ