
Բաղադրամասեր
3 կգ լոլիկին ՝
- 0,5 կգ խնձոր,
- 0,5 կգ գազար,
- 50 գ կծու պղպեղ,
- 1 հատ քաղցր պղպեղ,
- 0,5 բաժակ քացախ,
- 100 գ սխտոր,
- 0,5 բաժակ բուսայուղ,
- 1 ճ/գ աղ,
- 0,3 ճ/գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
- Քաղցր պղպեղը մաքրել սերմերից:
- Մաքրել և կեղևազրկել գազարը և խնձորը:
- Մաքրել և շերտատել սխտորը: Կծու պղպեղը մաքրել սերմերից:
- Մսաղացով անցկացնել լոլիկը, քաղցր և կծու պղպեղները, խնձորը և գազարը: Խառնուրդի մեջ անպայման ավելացնել բուսայուղ:
- Ստացված զանգվածը դնել ցածր կրակի վրա և եփել մոտ 2-2.5 ժամ:
- Հետո ավելացնել մանրացրած սխտորը, շաքարավազը, քացախը և աղը: Աջիկան եփել ևս 30 րոպե:
- Մինչ աջիկան եփվում է, պատրաստել բանկաները. լավ լվանալ և ստերիլացնել դրանք:
- Տաք աջիկան լցնել բանկաների մեջ և փակել կափարիչով: Շրջել բանկաները և թողնել, որ սառչեն:
Նյութի աղբյուրը՝ https://xohanoc.am/
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0