
Այս սուպի կամ ավելի շուտ ճաշի անվանումը չգիտեմ ինչ առնչություն ունի սանդալի հետ, այն ամառային հիմնական ճաշերից է, որը պատրաստվում է համարյա ամեն անգամ տարբեր ձևերով /այսինքն տանը եղած բանջարեղեններով/: Կարելի է եփել և հավի կամ տավարի, ոչխարի մսով, բամիայով և այլն:
ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ
- 3-4 կարտոֆիլ
- 1 սմբուկ
- 1 դդմիկ
- 1-2 քաղցր կանաչ պղպեղ
- 200 գրամ կանաչ լոբի
- 2-3 լոլիկ
- 0.25 կապ խառը կանաչի
- 2-3 ճաշի գդալ բուսայուղ
- 1-2 գլուխ սոխ
- 1-2 պճեղ սխտոր
1. Կտրատում ենք բոլոր բանջարեղենները, կանաչին:
2. Կտրատած բանջարեղենը շերտ շերտ դասավորում ենք կաթսայի մեջ, վրան լցնում ենք այնքան ջուր կամ մսի արգանակ, որ բանջարեղենները ծածկվեն ավելացնում ենք բուսայուղը: Ապա դնում ենք կրակին եփվելու մոտ 40-60 րոպե: Հենց եռա պարունակությունը ավելացրեք աղ, երբ զգաք, որ բոլոր բանջարեղենները եփել են, ավելի շուտ կարտոֆիլը, ապա վերջ մեր ճաշը պատրաստ է:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
3
Սիրելի
3
Վստահ չեմ
0