Վերջին ժամանակներս բուռն ծաղկում է ապրում տուրիզմի տեսակներից մեկը` ագրոտուրիզմը:Ագրոտուրիզմը ենթադրում է այցելուների ժամանակավոր բնակություն գյուղական վայրերում` ակտիվ  հանգստի նպատակով:Տուրիզմի այս ձևը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելելու էկոլոգիապես մաքուր սննդամթերք, ծանոթանալու գյուղական կյանքին, գյուղմթերքների մշակման ու արտադրության գործընթացին, տուրիստները կարող են մասնակցել կաթնամթերքների արտադրությանը գյուղական պայմաններում, վայելելու իրենց հանգիստն մաքուր օդի պայմաններում և այս ամենը համեմատաբար մատչելի գներով։ Այս ամենով, և ոչ միայն, պայմանավորված ագրոտուրիզմը մեծ հետաքրքրություն է առաջացնում տուրիստների մոտ, ինչն էլ անմիջականորեն ազդում է գյուղատնտեսության զարգացմանը, գյուղմթերքների շուկայի ընդլայնմանը, ինչն էլ բերում է գյուղաբնակների կյանքի բարելավմանը:Հանգստի այս ձևն այցելուներին, զբոսաշրջիկներին, հատկապես` քաղաքացիներին, հնարավորություն է տալիս  գիտելիքներ ձեռք բերելու տնտեսության  վարման մասին,  ծանոթանալու գյուղատնտեսական  մթերքների արտադրությանը, ճաշակելու բնական, թարմ և առողջարար սննդամթերք, ինչպես և օգտվելու  ոչ սովորական ժամանցի հնարավորությունից:

Ներկայումս  ագրոտուրիզմը դարձել է ժամանակակից  զբոսաշրջային արդյունաբերության կարևորագույն հատվածներից մեկը:  Զբոսաշրջության էլիտար, արկածային, արշավային և այլ ձևերի  համեմատությամբ` ագրոտուրիզմը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնք նպաստում են այս ձևի արագ զարգացմանը:Ագրոտուրիզմը հիմնականում ընտանեկան տուրիզմ է, որը հնարավորություն է ընձեռում հատկապես երեխաների  բարոյահոգեբանական և  աշխատանքային դաստիարակության համար:Եվ, վերջապես, ագրոտուրիզմի զարգացումը նպաստում է  նաև գյուղական կյանքի աշխուժացմանը, գյուղում  սոցիալական  ենթակառուցվածքների և մշակույթի զարգացմանը:Ագրոտուրիզմի բնագավառում  աշխարհի ամենահետաքրքիր ինը երկրներն են   Շրի Լանկան, Լեհաստանը, Կիպրոսը, ԱՄՆ, Իտալիան, Չեխիան, Ուկրաինան, Խորվաթիան, Հայաստանը:Ագրոտուրիզմի ոլորտում ծառայությունների որակական չափանիշների բարելավման եւ եվրոպական շուկայում երկիրը լավագույնս ներկայացնելու համար Հայաստանը միասնական չափարոշիչների մշակման CerTour համակարգում է:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ