Աֆրիկյան ցեղերի «պաշտոնական ալարկոտը»


Աֆրիկյան ցեղերից մեկում կա մի օրենք։ Ցեղում կա մի մարդ հատուկ պաշտոնով՝ “պաշտոնական ալարկոտ”, ով չի զբաղվում ոչ մի տեսակի ֆիզիկական աշխատանքով, միայն մատնված է անգործության։ Ավելին, նա կարող է մտնել յուրաքանչյուր խրճիթ ու վերցնել ցանկացած իր, կարող է ուտել ամբողջ ցեղի համար նախատեսված ուտելիքը, նույնիսկ թքել ընդհանուր կաթսայի մեջ։ Անգործը կարող է նաև խփել դիմացինին, ու դիմացինը չի պատասխանի նրան։
Բայց անգործը այս ամենը չի անում։
Ինչու՞
Պաշտոնը տրվում է մեկ տարի ժամկետով ու նա պետք է մտածի հետևանքների մասին, այն մասին, որ հաջորդ տարիների “պաշտոնական ալարկոտ” կարող են դառնան այն մարդիկ, ում նա վիրավորել է։ Եվ այսպես, ամբողջ ցեղը աշխատում է չվիրավորել ու չնեղացնել իր ցեղակիցներին, որի արդյունքում չունենալով ոչ մի վերահսկողության համակարգ, ցեղը լիովին ապահովում է ներքին կարգուկանոն։


Իսկ դուք նրանց ասում եք “վայրենիներ”․․․


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ