Ադոլֆ Հիտլեր

Ադոլֆ Հիտլերը Գերմանիայի նացիոնալսոցիալիստական բանվորական կուսակցության առաջնորդն էր, գերմանական ֆաշիստական պետության հիմնադիրն ու ղեկավարը, Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) սանձազերծողն ու գլխավոր ոճրագործը:

Ադոլֆ Հիտլերը ծնվել է մաքսատան ծառայողի ընտանիքում: Միջնակարգ դպրոցը չի ավարտել: Երազել է դառնալ նկարիչ, սիրել է արկածային գրականություն: 1908 թ-ին ընդունվել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիան, բայց առաջին կուրսից դուրս է մնացել: Խուսափելով զինվորական ծառայությունից՝ 1913 թ-ին Վիեննայից տեղափոխվել է Մյունխեն, 1914 թ-ին ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) սկզբից կամավոր մեկնել է բանակ. ստացել է եֆրեյտորի կոչում, պարգևատրվել Երկրորդ կարգի Երկաթե խաչի (1914 թ.) և Առաջին կարգի Երկաթե խաչի (1918 թ.) շքանշաններով:

Հիտլերը ծանր հիասթափություն է ապրել Գերմանիայի կապիտուլյացիայից հետո: Նա խորապես համոզված էր, որ գերմանացիները զտարյուն արիացիներ են, ունեն հատուկ առաքելություն, և պարտության համար մեղադրել է հակազգային հրեաներին. այդ մեղադրանքի հիման վրա էլ ձևավորվել է նրա «ռասիստական, հակասեմիտական» գաղափարախոսությունը:
1921 թ-ից Հիտլերը Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության (ԳՆՍԲԿ) ղեկավարն էր: 1923 թ-ին Մյունխենում ձախողվել է գեներալ Լյուդենդորֆի հետ պետական հեղաշրջման նրա փորձը. Հիտլերը ձերբակալվել է, դատապարտվել 5 տարվա ազատազրկման, սակայն 10 ամսից ազատ է արձակվել: Բանտում գրած «Իմ պայքարը» կենսագրական գրքում ձգտել է ապացուցել, որ Գերմանիային այդ վիճակից կարող է դուրս բերել և հզոր պետություն դարձնել միայն ուժեղ ղեկավարը՝ ֆյուրերը՝ այդ դերում տեսնելով հենց իրեն:
Հետաքրքիր փաստեր Ադոլֆ Հիտլերի մասին
1.Հանրության առջև Հիտլերը երբեք չէր հանում իր վերարկուն ու այս տարօրինակության պատճառները մինչ օրս էլ անհայտ են:
2.Արիացիները բարձրագույն ռասան էին, ովքեր բաց գույնի մազեր ու կաապույտ աչքեր ունեին: Համենայն դեպս, այսպես էր համարում Նացիստական գերմանիայի առաջնորդը, ով սևահեր ու շագանակագույն աչքեր ուներ, իսկ նրա հայրը ենթադրաբար կիսով չափ հրեա էր:
3. Volkswagen մեքենան իր գոյությամբ պարտական է հենց Հիտլերին, ով ժամանակին առաջարկել էր ստեղծել 5 տեղանի ավտոմեքենա ժողովրդի համար, որը կընթանար մինչև 100 կմ/ժ արագությամբ:
4.Դպրոցում Հիտլերը 3-ով էր սովորում, սակայն առաջնորդական իր հակումները նրան ժամանակի ընթացքում առաջին պլան մղեցին:
5.Հիտլերը փայլուն հռետոր էր ու կարողանում էր հմտորեն կառավարել ամբոխներին ու խելագարության հասցնել նրանց:
6.Երիտասարդ տարիքում Հիտլերը մոլի ծխող էր և օրական երկու տուփ ծխախոտ էր ծխում, բայց ինչ որ պահ նա դադարեց ծխել, որպեսզի փող խնայի: Ավելի հասուն տարիքումմ Հիտլերը կատակում էր, որ ծխախոտը հնդկացիների վրեժն է սպիտակամորթներից՝ հրեղեն ջրի համար: Հիտլերը ծանր էր տանում այն փաստը, որ ծխում էին Եվա Բրաունը, Մարտին Բորմանը և Գերման Գերինգը: Ինչևիցէ, Հիտլերն առաջին առաջնորդն էր ժամանակակից պատմության մեջ, ով ակտիվորեն հանդես էր գալիս ծխելու դեմ:
7.Հիտլերը վախենում էր մահափորձերից ու մշտապես գլխարկ էր կրում, որի ներսում պողպատե մինի-սաղավարտ կար: Նրա գլխարկի քաշը 1,5 կգ էր կազմում:
Նյութի աղբյուրը՝ https://marinehakobyanblog.wordpress.com/2017/12/27/%D5%A1%D5%A4%D5%B8%D5%AC%D6%86-%D5%B0%D5%AB%D5%BF%D5%AC%D5%A5%D6%80/
https://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1408

Ձեզ նույնպես կարող է դուր գալ