
Սեփական մարմնից ամաչելու մասին շատ վաղուց էի ուզում խոսել, բայց միշտ մտածում էի, որ էդ մենակ իմ ծանոթների մեջ ա տարածված ու էնքան էլ կարևոր խնդիր չի։
Երբ 14-15 տարեկան էի, մերոնք սկսեցին էլ շորտեր չառնել ու կամաց-կամաց նստացրին շալվարների վրա։ Ես էլ չհասկացա ոնց՝ ամաչում էի շորտ հագնելուց։ Նախ թե դպրոցում, թե համալսարանում տղաներին շորտ չէր թույլատրվում կրել, ու ինչպես դասախոսս մեկնաբանեց՝ ոտքերը բացելը հակաէսթետիկ է։ 17 տարեկան էի, առանձնապես բան չէի հասկանում, չֆայմեցի ճշտել՝ մենակ տղաների՞ն ա դա վերաբերվում, որովհետև աղջիկներին բացի կիսաշրջազգեստից նաև շորտ էր կարելի կրել։ Նենց տղեքը չեն շոգո՞ւմ չեմ հասկանում։ Ո՞ւմ ա դզում սաղ ամառ շալվարով քրտնած ման գալ։ Չնայած, եթե անգամ թողեին տղեքին հագնել շորտ, շատերը չէին հագնի, որովհետև կոմպլեքսավորված են։ Մենք անգամ դեռ չենք հասել էն գիտակցությանը, որ լողավազան, ծով, լիճ գնալուց պլավկի ասվածը հագնելը ամոթ չի։ Մեծամասնությունը մինչև ծնկներ շորտ են հագնում, էն որ մտնում ես ջուրը 15 կիլո ա դառնում ու ահավոր տհաճ կպնում ոտերիդ։ Չասեք, որ ձեզ հարմար ա տենց։
Ժող, բոլորս էլ ունենք ոտքեր, դա մարմնի մաս ա, նորմալ ա, որ լողալուց պլավկի են հագնում ու ոտքը երևում ա։ Մարդիկ նաև ունեն տորս (գոտկատեղից վերև ընկած հատվածը) ու քանի որ մայկայով լողալը հարմար չի, հանում են։ Արդյունքում մնում են մենակ պլավկիով։ ԴԱ ՆՈՐՄԱԼ Ա։ Նորմալ չի էն, որ դուք ամաչում եք պլյաժից նկար գցել, գցելուց էլ ոչ հայեցի մասերը ծածկում եք պայուսակով, ձմերուկով կամ բարեկամի երեխուն եք գրկում։ Առավել ևս ծիծաղելի ա դա համարել էրոտիկ նկար։ Ոստիկանը իրա ֆորման ունի, մետրոյի աշխատողը՝ իր, հարսանիք գնալուց հագնում ենք դասական, ձմռանը՝ հաստ վերարկու, անձրևային սեզոին՝ պլաշչ, լողավազան գնալուց էլ ընդունված ա կրել լողազգեստ։ Նույն ձև՝ կարճ շորտ հագած աղջիկը դա չի հագել, որ դուք իրան տենչաք ու եթե ուզեք, նաև բռնաբարեք, զուտ ամռանը շոգ ա լինում ուզում ա տենց հովանա, կամ սիրուն ոտքեր ունի, կամ էլ իրան զուտ տենց ա դզում։ Ոչ ոք մեղք չունի որ դուք սեռական կյանք չունեք, կոմպլեքսավորված եք ու ամեն բաց սանտիմետրի մեջ սեռական գրավչություն եք ման գալիս։
Աղբյուր՝ Facebook.com