
Գիտնականները վաղուց են ապացուցել լուսնի գրավիտացիոն ազդեցության գոյությունը: Դրա համար վառ օրինակ է ծառայում ծովերի եւ օվկիանոսների ափամերձ գոտիների մակընթացությունների եւ տեղատվությունների երեւույթը: Իսկ եթե հաշվի առնենք, որ մենք 80%-ով ջրից ենք բաղկացած, ապա խուսափել մեր տրամադրության եւ ինքնազգացողության վրա այդ մոլորակի ազդեցությունից դժվար թե որեւէ մեկին հաջողվի: Իսկ ինչպե՞ս է լուսինն ազդում մարդու վրա: Դրա ազդեցությունն ընդգրկում է մեր կյանքի բազմաթիվ ոլորտները, իսկ թե հատկապես որ, քննարկենք ավելի մանրամասն:
Լուսնի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա
Ինչպես հայտնի է, լուսինը մեզ ամենամոտ մոլորակն է: Եվ նրա գրավիտացիոն դաշտն էական ազդեցություն ունի մեր օրգանիզմում արյան տեղաբաշխման վրա: Շատ դարեր առաջ մարդիկ սովորել են հաշվել լուսնային ռիթմերը եւ ստեղծել են լուսնային օրացույց: Դրա էությունը կայանում է նրանում, որ շարժվելով Երկրի շուրջը՝ գիշերվա լուսատուն յուրաքանչյուր 2,5 օրը մեկ հայտնվում է կենդանակերպի 12 նշաններից մեկում: Կենդանակերպի կոնկրետ նշանում լուսնի դիրքից է կախված մեր ներքին օրգանների գործելը: Լուսնային օրացույցի իմացությունը թույլ է տալիս որոշել, թե որ օրերին է նպատակահարմար չծանրաբեռնել մարմնի որոշ մասերը:
Հատկապես ճիշտ է մարդու առողջության վրա լուսնի ազդեցությանը հետեւել դրա փուլերի շնորհիվ, երբ Երկրի արբանյակն ամեն շաբաթ փոխում է իր դիրքը:
Լուսնի փուլերի ազդեցությունը մարդու վրա
Լուսնային փուլերի շնորհիվ կարելի է որոշել մազերը կտրելու, ֆիզիկական վարժությունների, որոշ ներքին օրգանների հիվանդությունների կանխարգելման եւ նույնիսկ դիետաների բարենպաստ օրերը: Բայց ամեն ինչի մասին ըստ հերթականության:
Նորալուսին.
Այս փուլում արեւի եւ լուսնի գրավիտացիան մարդու քաշը պակասեցնում է, իսկ հեղուկը մարմնի վերին հատվածից ներքեւ է սլանում: Ընդ որում, բարձրանում է փոխանակման պրոցեսների ակտիվությունը եւ մեծանում է հոգեկան խանգարումների քանակը: Նորալուսնին ուժգին են արձագանքում տղամարդիկ: Այդ ընթացքում նրանք դառնում են ագրեսիվ եւ սրտի կաթված ստանալու վտանգի են ենթարկվում:
Առաջին փուլ.
Այս շրջանը բարենպաստ է գլխուղեղի կեղեւի գործառույթների եւ մարմնի ամբողջ վերին հատվածի ակտիվացման համար: Եթե դուք պատրաստվում եք ազատվել վատ սովորություններից եւ զբաղվել ձեր առողջությամբ, ապա դա ամենահարմար ժամանակն է: Լուսնի նոր կյանքի ցիկլի էներգիայի հաշվին մարդու մոտ նկատվում է հոգեկան ու ֆիզիկական ուժի ավելացում:
Երկրորդ փուլ.
Այս ընթացքում աստիճանաբար սկսում է արեւի եւ լուսնի գրավիտացիայի մեծացումը, եւ օրգանիզմում հեղուկը շարժվում է դեպի դուրս: Մարմնի զանգվածն ավելանում է: Այս շրջանը լավ է օրգանիզմը տոքսիններից մաքրելու եւ բաղնիք այցելելու համար: Երկրորդ փուլում չի կարելի նաեւ օրգանիզմը ծանրաբեռնել եւ կատարել ցանկացած վիրահատություն:
Լիալուսին.
Այս ժամանակահատվածում լուսնի ազդեցությունը մարդու վրա հատկապես մեծ է: Մենք ձեռք ենք բերում ուժ եւ եռանդ: Ինչպես նաեւ այդ օրերին ավելանում է ձգողականությունը հակառակ սեռի եւ տարբեր արկածների ու գայթակղությունների նկատմամբ: Այս շրջանում հատկապես վառ կարելի է նկատել լուսնի ազդեցությունը կնոջ վրա: Երբ խոսքը վերաբերում է երեխայի պլանավորմանը, ապա լիալուսինը լավագույն ժամանակն է լիարժեք բեղմնավորման համար:
Երրորդ փուլ.
Այս փուլում տեղի է ունենում էներգիայի եւ օրգանիզմի հեղուկի սեղմում: Ավելի լավ է այս փուլում սննդի հետ փորձարկումներ չանել եւ չչարաշահել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Չորրորդ փուլ.
Լուսնային փուլի ավարտը բնութագրվում է էներգիայի պասիվությամբ: Էներգիան եւ հեղուկն օրգանիզմում սլանում են դեպի ոտնաթաթերը եւ միեւնույն ժամանակ դեպի գլուխը: Ընդ որում, հնարավոր է արյան դեֆիցիտ: Այս ընթացքում անհրաժեշտ է չափավորություն ցուցաբերել ամեն ինչում:
Բայց նույնիսկ հանգստի ժամանակ մենք գտնվում ենք այս մոլորակի ազդեցության ներքո: Հայտնի փաստ է համարվում լուսնի ազդեցությունը մարդու քնի վրա: Ուստի մի զարմացեք, որ լուսնային փուլի առաջին կեսին դուք տեսնում եք վառ երազներ, իսկ երկրորդ կեսին ձեզ կարող են այցելել մղձավանջները: Իսկ եթե ձեր ծանոթները տառապում են «լուսնոտությամբ» եւ թափառում են գիշերները, ապա լիալուսնի շրջանում ավելի ուշադիր եղեք նրանց նկատմամբ:
Լուսնի ազդեցությունը մարդու կյանքի վրա անխուսափելի է: Իմանալով այդ փաստը՝ ավելի լավ է լուսնային օրացույց գնել եւ հետեւել խորհուրդներին` համաձայն երկրի արբանյակի յուրաքանչյուր փուլի: Լուսնային գրավիտացիայի ճիշտ օգտագործումը թույլ կտա ձեզ որոշել ակտիվության եւ հանգստի օրերը, ինչն անկասկած նպաստում է առողջության, հարաբերությունների եւ ձեր կարիերան բարելավելուն:
Աղբյուրը՝ GalaTv.am