Իշլի քյուֆթայի պատրաստման հատուկ եղանակ

Բաղադրամասեր

Միջուկի համար ՝

  1. 1 կգ տավարի յուղոտ մսին ՝
  2. 3 գլուխ աղացած սոխ,
  3. ընկույզ,
  4. բահար (հոտավետ պղպեղ),
  5. աղ,

վերին շերտի համար ՝

  1. 1 կգ տավարի անյուղ մսին ՝
  2. 500 գր բլղուր,
  3. աղ և կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Միջուկի համար տապակել միսը և գլուխ սոխը։
  • Ավելացնել ընկույզ, այնուհետև բահար և աղ։
  • Վերին շերտը պատրաստելու համար միսն ու բլղուրը աղալ, համեմել կարմիր պղպեղով և աղով
  • Երբ պատրաստ է եւ միջուկի, եւ վերին շերտի միսը, հարկավոր է բլղուրով մսից գնդեր պատրաստել, եւ լցոնել միջուկով՝ փորձելով տալ կիտրոնի ձեւ: Իշլի քյուֆթան խաշելուց հետո նախընտրելի է մատուցել լիմոնով:
  • Իշլի քյուֆթա պատրաստելու համար հարկավոր է քիչ ձավար եւ շատ միս օգտագործել:

Նյութի աղբյուրը՝ https://xohanoc.am/

Ձեզ նույնպես կարող է դուր գալ