Լուսանկար, որը հրապարակվել է 105 տարի անց


Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, քահանա Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով 1915թ․ բացառիկ լուսանկար է հրապարակել։


«25 օգոստոսի, 1915 թ., Մայր աթոռ։ Երանաշնորհ Տ. Տ. Գևորգ Ե. Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսը Սբ Գայանե վանքի միաբանական շենքի (որը վերածվել էր հիվանդանոցի) առջև՝ շրջապատված որբուկներով, գաղթականներով, բուժաշխատողներով, միաբաններով և զորականներով:

Տրամադրվել է Մայր աթոռի արխիվի կողմից»,- ասվում է գրառման մեջ:


Լուսանկարն առաջին անգամ է հրապարակվում:


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ