
Գրեթե բոլորը իրենց կյանքում բախվում են անհաջողությունների կարճ կամ երկար շղթաների: Ոմանք այդ անհաջողություններից հիասթափված հանձնվում են և դադարում են ջանք գործադրել իրենց երազանքներին ու նպատակներին հասնելու համար: Երբ նման իրավիճակում հայտնվեք, պարզապես հիշեք KFC- ի հիմնադրի հաջողության հասնելու պատմությունը:
KFC-ի հիմնադիրը (Colonel Harland Sanders) ծնվել էր 1860 թվականին Ինդիանա նահանգում: Երբ նա ընդամենը վեց տարեկան էր, մահացավ նրա հայրը՝ տղայի ուսերին թողնելով քույրերին և եղբայրներին խնամելու պարտականությունը: Յոթերորդ դասարանում նա հեռացավ դպրոցից և տեղափոխվեց ֆերմա՝ աշխատելու:
16 տարեկանում նա կեղծեց իր տարիքը՝ ԱՄՆ բանակում ծառայության անցնելու համար: Ծառայությունը բարեհաջող ավարտելուց հետո աշխատանքի անցավ երկաթուղային կայարանում և մեկ տարի անց աշխատանքից ազատվեց գործընկերոջ հետ վիճելու պատճառով: Այդ ընթացքում նա սովորում էր իրավաբանություն, սակայն իրավաբանի կարիերան խորտակվեց մեկ այլ վեճի մեջ հայտնվելու պատճառով: Ուստի Սանդերսը ստիպված հետ վերադարձավ իր մոր մոտ: Բարեբախտաբար այնտեղ նա գտավ նոր աշխատանք. գուշակեք թե ի՞նչ տեղի ունեցավ: Նա կրկին աշխատանքից ազատվեց վիճաբանության մեջ հայտնվելու պատճառով: Բայց նա չհանձնվեց և շարունակեց աշխատել տարբեր ոլորտներում:
Սանդերսը 40 տարեկան էր, երբ սկսեց հավից ուտեստներ պատրաստել և վաճառել: Չորս տարի անց, նա գնեց իր ռեստորանը, որին զուգահեռ ձեռք բերեց նաև հյուրատուն: Սակայն հյուրատունը հրդեհի հետևանքով հողին հավասարվեց: Բայց Սանդերսը կրկին չհուսահատվեց և ձեռք բերեց նոր հյուրատուն: Այն շատ լավ աշխատում էր, սակայն երկրորդ համաշխարհային պատերազմը ստիպեց Սանդերսին փակել հյուրատունը:
Տարիներ անց բազմաթիվ անհաջողություններից և դժբախտություններից հետո Սանդերսը վերջապես հասնում է հաջողության. KFC- ն ձեռք է բերում միջազգային հայտնիություն, որի շնորհիվ Սանդերսը ընկերությունը կարողանում է վաճառել երկու միլիոն դոլարով (այսօր 15.3 միլիոն դոլար):Նույնիսկ այսօր Սանդերսը առանցքային դեր է խաղում KFC ապրանքանիշի մեջ, և նրա դեմքը երևում է նրանց լոգոյի վրա:
90 տարեկանում Սանդերսը մահացավ թոքաբորբից: Այդ ժամանակ 48 երկրներում KFC- ի շուրջ 6000 մասնաճյուղ կար: