Հետաքրքիր փաստեր Instagram-ի մասին

Ինստագրամը ամենատարածված սոցիալական կայքերից մեկն է: Եթե ​​դուք կարդում եք, այս հոդվածը հավանաբար ինքներդ էլ էջ ունեք ինստագրամում:
Այն, ինչպես մյուս սոցիալական էջերը, հետաքրքրություն է առաջացնում մարդկանց մեջ և կլանում է նրանց ժամանակը: Որոշ մարդիկ այս հարթակն օգտագործում են իրենց բիզնեսները զարգացնելու, հաճախորդների շրջանակն ընդլայնելու կամ արտադրանքն ու ծառայությունը օնլայն վաճառելու համար:
Չնայած բոլորը օգտագործում են ինստագրամը, կան հետաքրքիր փաստեր, որոնց մասին ոչ բոլորը գիտեն.
#1. Ինստագրամը հիմնադրվել է 2010 թվականի հոկտեմբերի 6-ին

#2. Ինստագրամում հրապարակված առաջին լուսանկարը եղել է կայքի հիմնադրի շան լուսանկարը

#3. Instagram անունն առաջացել է “instant camera” և “telegram” բառերի միաձուլումից

#4. Կայքում ամենաշատ հրապարակված կերակուր է համարվում պիցցան, որին հաջորդում են սուշին և սթեյքը

#5. Facebook-ը գնել է Instagram-ը  2012 թվականին՝ 1 միլիարդ դոլարով: Գնման պահին հարթակում եղել է ընդամենը 30 միլիոն օգտատեր

#6. Ինստագրամում ամենատարածված հեշթեգներն են՝ #love, #instagood, #me, #cute և #follow

#7. Կայքում կա առնվազն 1 միլիոն գովազդատու

#8. Ինստագրամի օգտատերերի մեծ մասը 18-ից 29 տարեկան են

#9. Սովորական օրերին ինստագրամում հրապարակվում է առնվազն 80 միլիոն լուսանկար

#10. Երբ ինստագրամը 2013 թվականին ներդրել է տեսանյութերի վերբեռնման հնարավորությունը, առաջին 24 ժամվա ընթացքում վերբեռնվել է 5 միլիոն տեսանյութ

Ձեզ նույնպես կարող է դուր գալ