Կտավատի առողջարար հատկությունները

Կտավատի սերմերը մշակվել են Բաբելոնում մ.թ.ա. 3000 թ.-ին: Ողջ աշխարհում այն հայտնի է իր առողջարար հատկություններով:
Կա կտավատի  ավելի քան 230 տեսակ:
Վերջինիս բոլոր տեսակները պարունակում են յուղեր (մինչև 33%), սպիտակուցներ, գլյուկոզա, լորձանյութ, լինին, վիտամիններ, ֆերմենտներ և այլն։ Կտավատի ձեթով պատրաստում են տարբեր քսուքներ։
Ինչպես պարզվել է վերջին գիտական հետազոտությունների ընթացքում, կտավատի սերմերը կիսաչհագեցած ճարպաթթուների, բջջանյութերի և լիգնանի արժեքավոր աղբյուր են հանդիսանում։ Այն հարուստ է կալիումով, վիտամին E-ով, անփոխարինելի ամինաթթուներով և հանքանյութերով։
Կտավատի սերմերի մեջ պարունակվող կիսաչհագեցած ճարպաթթուները, այդ թվում նաև՝ օմեգա-3 և ալֆա-լինոլաթթուն, մեր բջիջները պաշտպանում են քաղցկեղային հիվանդություններից, ճնշում արդեն առկա ուռուցքների աճը, և նպաստում մարդու իմունային համակարգի աշխատանքի լավացմանը։
Սերմերում պարունակվող բջջանյութերը նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկը, իր մեջ ներծծելով աղիների վնասակար նյութերը և ուժեղացնելով գալարակծկանքը։ Բացի այդ, բջջանյութը պաշտպանում է աթերոսկլերոզից և նպաստում քաշի նվազեցմանը։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ