Արման Ազարյան – « Լույսը արթնացավ հայոց աշխարհում»

Լույսը արթնացավ հայոց աշխարհում,
Կապույտ երկնքով սարերը ծածկեց,
Սրբազան վանքի զանգի ղողանջով,
Սահման պահելու պատիվը հանձնեց

Այս հողին պաշտպան վայել հագուստով,
Այսօր կկանգնեմ սարի գագաթին,
Երդում եմ տալիս բոլոր սրբերով.
Լանջին կսառի ոսոխ թշնամին

Այս հողի վրա խաչն է բարձրացել,
Ազգի հերոսի մեջքին ներկվելով,
Մեր սուրբ տղերքի արյունն է թափվել
Այս հողի վրա, ‘’Հուռա’’ գոռալով

Գնալուց առաջ Խաչս կգրկեմ,
Որին ի ծնե Մայր եմ անվանում.
Աչքերից հոսող լացը կմաքրեմ.
– Հերոս ես կգամ, քեզ եմ խոստանում

Ձեզ նույնպես կարող է դուր գալ