
Վերադարձ դեպի 90-ականներ և 2000-ականներ, հիշենք մանկությունը
Ահա մենք մտանք նոր տասնամյակ, ու աստիճանաբար 2000-ականներն էլ են մտնում այն ժամանակների շարքը, որ անհրաժեշտ է հիշել, որովհետև, ի ուրախություն այդ ժամանակ ապրողների, նորագույն տեխնոլոգիաները «չէին գրավել» չէին գրավել մարդու առօրյան: Դե խոսեցինք հիշելուց, ուրեմն սկսենք հիշել այն առարկաները, որոնք կապված են 2000-ականների հետ, բայց գալիս են 90-ականներից:
Սկսենք մաստակներից: Ո՞վ չի զգացել Love is-ի համը, իսկ ծխած կա՞ք ծխախոտ-մաստակից: Ասեք, որ համեղ էին:
Լավ, հիմա մաստակներից համեղ անցում կատարենք դեպի ֆիշկաները: Ավելի շատ պարտվե՞լ եք, թե՞ հաղթել: Ես շատ քիչ էի հաղթում, մեծամասամբ պարտվում էի:
Խաղից խոսեցինք, շարունակենք խաղով: Հիշու՞մ եք մեր մանկության հեռախոսը` Tetris RS-99-ը: Անունը, եթե չհիշեցնի, նայեք նկարին ու կհիշեք ձեզ խաղալիս: Ի՞սկ մեր փոքրիկ գրատախտակները:
Խաղ, խաղ ու էլի խաղ: Էլեկտրոնային խաղեր սիրողները լավ կհիշեն առաջին փլեսթեյշնն ու խաղերի դիսկերը (հայերեն` սկավառակները):
Խաղային տեխնիկայից անցնենք մեկ այլ տեխնիկայի: Հիշու՞մ եք մեր «ցիվռավոյները»: Ասեք, որ լավ լուսանկարներ եք նկարել դրանով:
Նկարողից անցնենք երգողին: Անցումային շրջանում երգեր լսելու համար գտագործում էինք մագնիտաֆոնը, դե իսկ տեսանյութեր դիտելու համար ` ահա այս տեխնիկաները (մեկը կասետների, մյուս դիսկերի պարագայում) :
Վերջում էլ բոնուս այս անհասկանալի ու երևի անանուն իրը:
Հիշողությունները մեր կյանքը էլ ավելի գեղեցիկ են դարձնում, եկեք պահպանենք դրանք ու ավելացնենք նորերը: