
1. Նրանց երգերի մեծ մասը հիթեր են դառնում
BTS-ի ամենահայտնի հիթերից են «Save Me», «Fire», «Need U», «Run» և իհարկե «Blood Sweat & Tears» երգերը:
2. BTS-ի անդամներից ոչ մեկը Seoul-ից չէ, չնայած շատերն այդպես են մտածում։ Նրանք իրականում բոլորը տարբեր մարզերից են:
3. Իրականում, Jimin- ի բեմական անունը պետք է լիներ կամ Baby J կամ Young Kid։
4. Նրանց երգերի մեծ մասը գրում են իրենք։ BTS-ի ձայնասկավառակների երգերի ստեղծմամբ հատկապես աչքի են ընկնում ռեփեր Suga-ն ու լիդեր Rap Monster֊ը։

5. Մի անգամ Suga-ն ասաց, որ եթե նա հարստանա,նա երկրպագուների համար կգնի տավարի միս, ինչը շատ թանկ է հարավային Կորեայում։ Նա իր 25֊ամյակի կապակցությամբ 19000$֊ի տավարի միս է գնել որբերի համար։
6. BTS-ի սիրված ապրանքանիշներից են՝ Gucci-ն,WTAPS և Calvin Klein.
7. Jungkook-ը խմբի ամենաերիտասարդ անդամն է, ով ծնվել է 1997թ֊ի սեպտեմբերի 1֊ին։
8. BTS-ի երկրպագուները կոչվում են «ARMY», որի անվանումն է «պաշտելի ներկայացուցիչ M.C. երիտասարդության համար»։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
12
Օգտակար
27
Սիրելի
48
Վստահ չեմ
6