7 փաստ Սատուրնի մասին

  1. Մեկ տարին Սատուրնի վրա համարժեք է Երկրի գրեթե 30 տարուն, իսկ մեկ օրը՝ շուրջ տասն ու կես ժամվա:
  2. Սատուրնը միակ մոլորակն է, որի խտությունն ավելի փոքր է, քան ջրինը։ Մոլորակի միջին խտությունը գազային մթնոլորտի պատճառով կազմում է 0,69 գ/սմ³։
  3. Սատուրնի ամենամեծ արբանյակը՝ Տիտանը, միակ արբանյակն է Արեգակնային համակարգում, որ ունի մթնոլորտ:
  4. Սատուրնը «սեղմվում է». սեղմումը նկատելի է մոլորակի բևեռներում, սա կապված է արագ պտույտի հետ։ Այդ սեղմվածությունը լավ նկատելի է նույնիսկ աստղադիտակով դիտելիս:
  5. Սատուրնը հեշտությամբ կարելի է տեսնել անզեն աչքով: Գիշերային երկնքում անզեն աչքով երևում է՝ որպես պայծառ, դեղնավուն լուսավոր կետ, որի տեսանելի աստղային մեծությունը սովորաբար +1.5 – -0.2 է:
  6. Սատուրնի վրա կանգնել չենք կարող, այն հիմնականում գազից է բաղկացած: Այս «գազային հսկան» կրում է նաև մեծ քանակությամբ հելիում:
  7. Սատուրն մոլորակի հայկական անվանումն է Երևակ, բառի հիմքում ընկած են երևալ, առաջ գալ և տեսիլք իմաստները:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ