
Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում 80-ամյա Դորոտի Դոուսոնը իր 84-ամյա ամուսին Բարրիից բաժանվել է այն բանից հետո, երբ իմացել է, որ ամուսինը երկար տարիներ խուլ է ձևացել կնոջ շատախոսությունը չլսելու համար։ Բարրին շուրջ 62 տարի մի բառ անգամ չի արտաբերել համատեղ կյանքի ընթացքում։ Կինը նրա հետ շփվելու համար սովորել է ժեստերի լեզուն անգամ. «Երկու տարի ես սովորել եմ խոսել ձեռքերի օգնությամբ, բայց հենց որ դա ինձ մոտ սկսեց ստացվել, Բարրիի մոտ տեսողության հետ կապված խնդիրներ առաջացան։ Այժմ ես կարծում եմ, որ գուցե դա նույնպես նա ձևացնում էր»:
Ամուսինները մեծացրել են 6 երեխա և 13 թոռ։ Այդ ողջ ընթացքում նրանք համոզված էին, որ Բարրին խուլ է։
«Այդ ապուշը տանը խուլ էր ձևանում, մինչև որ ես YouTube-ում չտեսա մի հոլովակ, ուր նա երգում է կարաոկե_բարում, այլ ոչ թե ներկա է բարեգործական հանդիսության, ուր պիտի գնար այդ երեկո»,-ասել է կինը։
Բարրիի պաշտպանը ասել է, որ Բարրին խորամանկության դիմել է ոչ թե կնոջը վիրավորելու համար, այլ ընդհակառակը. «Իմ հաճախորդը շատ լուռ ու քչախոս մարդ է, մինչդեռ նրա կինը՝ անդադար շատախոսող։ Եթե նա խուլ չձևանար, ապա ամուսնությունը դեռ 60 տարի առաջ կկործանվեր։ Ուստի, ինչ-որ իմաստով, նա դա արել է հանուն նրա և ընտանիքի»։