50 հարց 2019 թվականը գնահատելու համար

Ամանորյա տոնական անցուդարձը գուցե ձեզ էլ է ավելորդ թվում, բայց մի շատ կարևոր օգուտ, այնուամենայնիվ, կարելի է գտնել այդ ամենի մեջ: Նոր տարին ստիպում է մեզ կանգ առնել և առնվազն մի քանի օր ժամանակ է տալիս՝ մեր գործերը, քայլերը, նպատակները գնահատելու և վերաիմաստավորելու համար:


Նոր տարին հաշվարկան կետ է, որին հասնելով՝ պետք է ամփոփել նախորդ տարվա արդյունքները և սկսել հաջորդ պտույտը Արեգակի շուրջ՝ նոր նպատակներով ու ծրագրերով:

Եթե չեք ցանկանում զբաղվել ամանորյա նախապատրաստություններով, հարմար տեղավորվեք ձեր անկյունում և լրացրեք այս հարցաթերթիկը: Նայեք ձեր կյանքին կողքից, և ամեն ինչ բոլորովին այլ լույսի ներքո կերևա:

ՀԱՐՑԵՐ 2019 ԹՎԱԿԱՆՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  •  Այս տարվա ո՞ր իրադարձության մասին կպատմեիք ձեր երեխաներին և թոռնիկներին:
  • 2019 թվականը երեք բառերով նկարագրելու համար ի՞նչ բառեր կընտրեիք:
  • Ի՞նչ նոր բան իմացաք ձեր մասին այս տարի:
  • Այս տարի գրանցած ձեր ո՞ր ձեռքբերումներով կարող եք հպարտանալ:
  • Ո՞րն է եղել ամենալավ նորությունը, որ ստացել եք այս տարի:
  • Ի՞նչ նոր ու անսովոր վայրում եք եղել:
  • Ձեր անձնական հատկանիշներից ո՞րն է եղել ամենաօգտակարն ու պահանջվածը տարվա ընթացքում:
  • Ձեր շրջապատից ո՞ւմ վրա եք հույս դրել այս տարվա ընթացքում:
  • Ի՞նչ նոր հմտություններ եք ձեռք բերել տարվա ընթացքում:
  • Ո՞ւմ կամ ինչի՞ հանդեպ եք ամենից շատ ձեզ երախտապարտ զգում:
  • Եթե այս տարվա մասին գիրք գրելու լինեիք, ի՞նչ ժանրի կլիներ այն՝ սիրո պատմություն, դրամա, սարսափ…
  • Ամենամեծ դասը, որ ստացել եք 2019 թվականին:
  • Ի՞նչ ներքին արգելքներ եք հաղթահարել այս տարի:
  • Նշեք այն հինգ մարդկանց, ում հետ ամենահաճելի ժամանակն եք անցկացրել:
  • Ո՞րն է եղել ձեր ամենամեծ ձեռքբերումը աշխատանքում:
  • Ի՞նչ ուղղությամբ են զարգացել ընտանեկան հարաբերությունները:
  • Ո՞ր գիրքը կամ ֆիլմն են ամենից շատ ազդեցություն թողել ձեզ վրա:
  • Ի՞նչ անսովոր հաճոյախոսություն եք ստացել այս տարի:
  • Ի՞նչ փոքրիկ ուրախություններ են ուղեկցել ձեզ ձեր ամենօրյա առօրյայում:
  • Ի՞նչ եք ստեղծել այս տարվա ընթացքում:
  • Ո՞ր բառով կբնորոշեք ձեր նախորդ տարվա ընդհանուր հոգեվիճակը՝ ուրախություն, հետաքրքրասիրություն, ձանձրույթ, հոգնածություն և այլն…
  • Արե՞լ եք այս տարի ինչ-որ բան առաջին անգամ:
  • Ո՞րն է եղել տարվա ամենահիշարժան պահը:
  • 2019 թվականի ո՞ր անհանգստություններն էին բացարձակապես անիմաստ:
  • Ձեր ո՞ր գործողությունները կցանկանաք կրկնել նաև հաջորդ տարի:
  • Ո՞րն եղել տարվա ընթացքում ձեր ստացած ամենաթանկարժեք նվերը:
  • Ո՞րն է եղել ամենամեծ խնդիրը, որը լուծել եք այս տարի:
  • Նախորդ տարվա ո՞ր իրադարձությունն է ձեզ ստիպում ժպտալ իր մասին հիշելիս:
  • Ո՞րն է 2019 թվականի ամենալավ գնումը:
  • Ի՞նչը կանեիք այլ կերպ և ինչո՞ւ:
  • Ինչի՞ համար կարող եք ձեզ գովել:
  • Նախորդ տարվա ո՞ր պահը կցանկանաք վերապրել նորից ու նորից:
  • Ի՞նչն է ձեզ անհանգստացրել այս տարի ամենից շատ:
  • Ո՞ր թեման է ամենից շատ ձեզ հետաքրքրել տարվա ընթացքում:

Ի՞նչ նոր ու օգտակար սովորություններ եք ձեռք բերել:

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք ինքներդ ձեզ, եթե ժամանակի մեքենայով կարողանայիք վերադառնալ մեկ տարի առաջ:
  • Ո՞վ կամ ի՞նչն է ամենադրական ազդեցությունը թողել ձեզ վրա 2019 թվականի ընթացքում:
  • Ո՞րն է եղել ամենաուրախ պահը, որ անցկացրել եք ձեր ընկերների հետ:
  • Ո՞րն է եղել տարվա ամենամեծ նպատակը:
  • Ինչի՞ վրա եք ժամանակը անիմաստ վատնել տարվա ընթացքում:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ