Եղե՛ք ուշադիր: 5 միջոց որոնք կօգնեն լավացնել Ձեր հիշողությունը:

Մենք մոռանում ենք կարևոր ամսաթվերը, հիշարժան իրադարձությունները, մտքերն ու արտահայտությունները, որ կցանկանայինք երբեմն արտաբերել: Մենք ունակ ենք զարգացնել մտապահելու հմտությունը և վայելել դրա արդյունքները:

Ստորև ներկայացվող 5 միջոցները կօգնեն լավացնել Ձեր հիշողությունը:

  • Եղե՛ք ուշադիր

Ուշադրությունը և հիշողությունը սերտորեն կապված են: Առանց ուշադրության անհնար է որևէ բան հիշել: Մոռանալու ամենատարածված պատճառը ցրվածությունն է: Օրինակ, որևէ բան մտապահելու վրա կենտրոնանալու փոխարեն, մենք հաճախ մտքերով հայտնվում ենք շատ հեռվում: Իսկ ուշադրությունը կենտրոնացնելու համար անհրաժեշտ են բարենպաստ պայմաններ: Ոչ բավարար կենտրոնացման դեպքում տեղեկատվությունը չի ընկալվի և չի հասնի հիշողության պահուստ: Այսպիսով, կրկնում ենք. առանց ուշադրության անհնար է որևէ բան մտապահել և հիշել: Այստեղ արդեն ոչ մի ռազմավարություն էլ չի գործի:

  • Կրկնե՛ք

Կրկնությունը, ստուգումը և տեղեկատվության բազմակի վերարտադրությունը զգալիորեն լավացնում են հիշողությունը: Կրկնությունը, առհասարակ, սերտած նյութը ամրապնդելու դասակն մեթոդ է: Իսկ եթե դրա հետ մեկտեղ ավելանում է նաև ռիթմ կամ ուրախ երաժշտություն, ապա տեղեկատվությունը մտապահել շատ ավելի հեշտ կլինի: Հիշողության մեջ ամրապնդելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել: Հիշողության համար մեկ այլ հիանալի միջոց է ինչ-որ մեկին սեփական բառերով տվյալ նյութը պատմելը:

  • Արտասովորություն

Ցանկացած անսովոր, տարօրինակ, մյուսներից տարբերվող կամ աբսուրդ մի բան ավելի լավ է հիշվում, քան սովորականը: Օրինակ, գույնը և շարժոմը նպատսում են, որ տեղեկատվությունը հիշողությունում ավելի լավ ամրապնդվի: Շատ ավելի հեշտ է մտապահել ֆիլմի բովանդակությունը, քան թե գրքինը, գունավոր գծերով ընդգծված տեքստը, քան թե հասարակ սևով սպիտակի վրա գրվածը: Ուստի, կարող եք ինքներդ էլ հորինել արտասովոր դետալներ, ինչպես օրինակ մատանին այլ մատին դնելը կամ թաշկինակի վրա հանգույց անելը, որոնք Ձեզ կօգնեն ավելի լավ մտապահել տեղեկատվությունը:

  • Խոսե՛ք սեփական բառերով

Ավելի լավ է խոսել սեփական բառերով՝ խստորեն հետևելով մտքերի հաջորդականությանը: Խոսքը մտքերի շղթա է: Եթե վերջիններս անտրամաբանական կապով կապված լինեն, ապա անիմաստ է նման խոսքից մեծ արդյունք ակնկալելը: Առարկաների հաջորդականությունը հիշելու համար արդյունավետ միջող է նաև զուգորդման համակարգը: Զուգորդական կապերի ձևավորման եղանակին ավելացնելով մեկ նոր գաղափար ևս, կարող եք ստանալ խոսքը՝ իր հիմնական մտքերի խիստ հաջորդականությամբ արտասանելու հիանալի միջոց:

  • Սուրճ թե՞ թեյ

Բոլորին հավերժ մտատանջող հարց՝ «սուրճ թե՞ թեյ»: Իրականում երկուսն էլ օգտակար են հիշողության բարելավման համար: Թեյը ինչպես սև, այնպես էլ կանաչ, այն օգնում է ստանալ ացետիլխոլին, որը ուղեղի բջիջներից նյարդային ազդակներ է փոխանցում դեպի հիշողության կենտրոնացում: Սուրճը օգնում է արագ մոտիվանալ, իսկ մտապահելու և հիշելու համար ամենակարևոր գործոնը մոտիվացիան է, քանի որ այն հնարավորություն է տալիս օգտագործել ներքին ռեսուրսները, առանց որոնց անհնար է լուրջ արդյունքներ գրանցել: Ինչպես նաև մոտիվացիան ապահովում է արդյունավետ կենտրոնացումը:

Աղբյուր՝ skill.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ