5 գրքեր, որոնք արժե կարդալ կարանտինի օրերին

#ՏանըՄնա կոչով խորհուրդ ենք տալիս գրքեր, որոնք ձանձրալի կարանտինը կարող են վերածել զարգացման և գիտակցական մակարդակի բարձրացման անմոռանալի շրջանի))

Դևիդ Մայերս  – «Սոցիալական հոգեբանություն»

Գրքում տեղ գտած ինֆորմացիան միևնույն ժամանակ խիստ գիտական է, մյուս կողմից՝ նույնքան հասանելի ցանկացած ընթերցողի համար։ Մայեսը գիրքը սկզբից մինչև վերջ պատել է օրինակներով և էքսպերիմենտներով։

Տոնի և Բարրի Բյուզեններ – «Սուպեր մտածողություն»

Այս գիրքը հնարավորություն  կտա Ձեզ պատկերացում կազմել մտածողության, արդյունավետ մտածողության և մի շատ կարևոր գործիքի՝ ինտելեկտ – քարտեզների մասին։

Պետեր Շպորկ – «Քուն»

Քունն այն երևույթներից է, որի վրա մենք ողջ կյանքի ընթացքում ծախսում ենք շատ մեծ ժամանակ։

Շպորկի գիրքը հիանալի միջոց է կարճ ժամանակում քնի մասին բավականին ինֆորմացիա ստանալու համար։

Սպենսեր Ջոնսոն և Քեն Բլանչարդ – «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն» »

Այս գիրքը տասնամյակներ շարունակ օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել։

Իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ նրանք ընթերցողին սովորեցնում են 3 գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, և բացատրում թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել։

Ալան Դիբ – «1- էջանոց մարքեթինգային պլան»

Այս գիրքն իսկական հեղաշրջում է, որը մարքեթինգային պլանի ստեղծումը դարձնում է ավելի հեշտ և արագ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ