5 տարօրինակ ու սարսափելի սովորություն աշխարհից

Տարբեր ազգեր, բնակվելով միմյանցից  հեռու և տարբեր միջավայրերում,  ձեռք  են  բերում  որոշ  մարդկանց  համար  յուօրինակ, որոշների համար տարօրինակ, ուրիշների համար էլ սարսափելի սովորություններ: Այսօր  միասին կտեսնենք  հենց այդպիսի 5  սովորություն:

Ֆամադիհանա – պար դիակների  հետ

Մադագասկարի մալագասիական ցեղը ունի  հետաքրքիր սովորություն. հուղարկավորությունից հետո  են մահացածի  հարազատները գերեզմանից հանում են մահացածին, փաթաթում նոր կտորով և երաժշտության ներքո դիակի  հետ պարում  գերեզմանի  շուրջ: Այս ավանդույթը կրկնվում է յոթ տարին մեկ անգամ:

Երեխային նետում են հաջողության  համար

Հնդկաստանի Կարնատակա շրջանում մարդիկ  իրենց նորածին երեխաներին  նետում  են հիսուն ոտնաչափ բարձրություն  ունեցող Շրի Սանթեսվար տաճարից:  Պատճառը  այն է բնակիչների  հավատն է առ  այն, որ երեխային  տաճարից  նետելուց հետո օրհնվում է ամբողջ ընտանիքը: Մեծամասամբ ծնողները  բռնում են  երեխային, սակայն ամեն դեպքում այս 500-ամյա  ավանդույթը իր  մեջ  պոտենցիալ  մեծ վտանգ է պարունակում:

 

Իտալիայում կերակրում են մահացածներին

Շատ իտալացիներ հավատում են անդրշիրիմյան կյանքին և վստահ են, որ իրենց մահացած հարազատները ևս  քաղց են զգում: Այս պատճառով նրանք ունենում են դրսից դեպի  գերեզման տանող խողովակ, որի  միջով իջեցնում են մեղր, գինի և այլ ուտելիքներ:

Ուտում են մահացած  հարազատի մոխիրը

Բրազիլիայում և Վենեսուելայում տարածված է մի սովորություն, որի համաձայն մահացածի մարմինը հարազատները այրում են, մոխիրը (երբեմն ոչ լիովին այրված) բաժանում հարազատների միջև, դե հարազատներն էլ ուտում են: Պատճառը այն է,  որ հարազատները ցանկանում են որևէ  բան պահպանել  մահացածից, իսկ  ավանդույթը արգելում է մահացածի  մարմնից  որևէ մաս  կտրելն ու պահելը:

Հարազատի մահից հետո կտրում են մատները

Ինդոնեզիայի Դանի ցեղի ներկայացուցիչների մոտ կա հետաքրքիր  մի սովորություն. երբ մահանում է ընտանիքի որևէ անդամ, կինը կտրում է իր մատներից մեկը, բայց ոչ ամբողջությամբ:

Ահա այսպիսի  տաօրինակ ու սարսափելի սովորություններ,  որոնց  շարունակությանը  հետագայում  էլի  կանդրադառնանք:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ