Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

ԺամանցՀետաքրքիր
Գլխավոր›Ժամանց›5 պարտադիր դիտելու սերիալներ

5 պարտադիր դիտելու սերիալներ

Հեղինակ՝ Լուսինե Դավթյան
08/13/2020
1555
0
Share:

2020 թվականը մեծ հետք թողեց ոչ միայն պետությունների տնտեսության, զբոսաշրջության, կրթության վրա, այլ նաև մարդկանց հոգեբանության, ապրելակերպի ու անհատի զարգացման,  ինչու ոչ նաև ձևավորման վրա: Չկենտրոնանալով բացասական ազդեցության վրա՝ պետք է ընդունենք, որ կորոնավիրուսի և մեկուսացման պատճառով կամ շնորհիվ շատերս սկսեցինք ավելի շատ ժամանակ տրամադրել մեր անձին,  շարունակեցինք կարդալ կիսատ թողած գրքերը, վերանայեցինք վաղուց մոռացված ֆիլմերը, բացահայտեցինք նորերը, մեկ օրում վերջացրինք բազմասերիանանոց ֆիլմեր ու ինքնակրթվեցինք, ինքնազարգացանք, բացահայտեցինք մեզ յուրովի: Այս օրերին ինձ համար բացահայտեցի, որ նախընտրում եմ սերիալներ դիտել, կապվել հերոսների հետ, երկար մտածել նրանց ճակատագրի մասին, խճճվել ու վերջում համաձայնել կամ բռնկվել սցենարիստների տված վերջաբաններից: Ինչպես հասկացաք, ձեզ եմ ներկայացնում 5 սերիալներ, որոնք կփոխեն ձեզ, կմտնեն ձեր կյանք ու որոնցով կսկսեք ապրել:

  1. Ընկերներ/Friends

Սերիալի յուրաքանչյուր գուրու տեսել կամ գոնե լսել է այս կատակերգության մասին, որը իր ժանրում հանճարեղ ու անփոխարինելի է: Վեց մոտ ընկերներ, սեր, հարաբերություններ, փորձություններ, և այս ամենը ուղղորդվում է կատակներով, հայտնի դարձած արտահայտություններով ու, դե իհարկե, անբացատրելի կերպով ճիշտ ընտրված դերասանական կազմով ու փայլուն  խաղով: Այն շրջանում, երբ հեռու ես ընկերներիցդ, կարոտում ես նրանց հետ անցկացրած ժամանակը, այս սերիալը կլրացնի այդ բացը ու 10 եթերաշրջան կապահովի ծիծաղ: Սեր, ընկերություն ու պարզապես ուրախ կյանք։ Ընկերները կմտնեն քո կյանք ու կուղեկցեն քեզ միշտ, բառիս բուն իմաստով միշտ, որովհետև նրանց մոռանալն ու նրանցից բաժանվելը անհնար է:

 

  1. Խավար/ Dark

Միշտ սիրել եմ Գերմանիան ու գերմանացիներին, բայց գերմանական այս սերիալից հետո ես պարզապես սիրահարվեցի այդ ազգին պատկանող ամեն ինչին: Կատարելություն բառը ստեղծվել է այս սերիալը նկարագրելու համար: Սերիալի ողջ ընթացքում դու մտածում ես, վերանայում ես քեզ, քո կյանքը, անցյալդ ու ապագադ: Սերիալը խճճում է միտքդ ու ներսդ, հայտնվում ես խավարում ու էնտեղից դուրս գալու համար հնարավոր է պետք լինի սերիալը  վերանայել: Այս գիտաֆանտաստիկ թրիլեր-դրաման իսկական սերիալասերների համար է: Ապշեցնող դերասանական կազմ, վիզուալ էֆեկտներ, սցենար, դե իսկ երաժշտությունն ամեն եթերաշրջանի հետ (որոնք երեքն են) առաջնակարգ տեղ կզբաղեցնի ձեր երգադարանում:

 

  1. Ինչպես խուսափել սպանության համար պատժից/ How to get away with murder

Սպանություններ, խճճված զարգացումներ, իրավաբան սևամորթ կին, ով պետք է պայքարի իր անձի ու դիմացինների համար: Վեց եթերաշրջանից կազմված դետեկտիվ ժանրի այս սերիալը ձեզ չի թողնի հանգիստ քնել կամ մտածել մեկ այլ բանի մասին: Դուք սիրահարվում եք գլխավոր կերպարին՝ Անալիզ Քիթինգին, իրավաբան կնոջ, ով գիտի ուժեղ լինել, պայքարել մինչև վերջ ու տալ զոհեր իր ճանապարհին: Ուժեղ կնոջ կերպար, որից կարելի է սովորել, և իր ուսանողները, որոնք բացահայտում են նոր քրեական դեպքեր, ու իրենք էլ հայտնվում խնդիրների մեջ կամ դառնում խնդիրների պատճառ: Դետեկտիվ, թրիլեր ժանրի սիրահարները բարձր կգնահատեն այս սերիալը:

 

  1. Շերլոկ/Sherlock

Բոլորս էլ լսել կամ կարդացել ենք Արթուր Կոնան Դոյլի հեղինակած այս առեխծվածային կերպարի մասին, ով իր ժամանակակից լուծումն է ստացել հոյակապ Բենեդիկտ Կամբերբատչի կողմից: Շերլոկ Հոլմսը և իր հավատարիմ ընկեր պարոն Ուաթսոնը բացահայտում ու հանգուցալուծում են առեղծվածային պատահարներ ու թույլ տալիս, որ մի պահ մենք էլ աշխատեցնենք մեր վերլուծական մտածողությունը ու փորձենք նրանց հետ միասին բացահայտել դեպքերը: Հետաքրքիր սյուժե, կերպարներ ու դերասանական խաղ: Յուրաքանչյուր սերիալասերի “must watch” ցանկում պետք է լինի հինգ եթերաշրջանից բաղկացած բրիտանական այս հեռուստանովելը:

 

  1. Թղթե տունը/ La casa de papel

Իսպանիայի դրամահատարանի կողոպուտի մասին պատմող իսպանական այս դրաման շատ սիրվեց ոչ միայն իր հայրենիքում, այլև հասավ մինչև Հայաստան ու հայկական թարգմանություն: Առաջին երկու եթերաշրջանները կստիպեն ձեզ սիրահարվել այս սերիալին, կերպարներին ու կողոպուտի իդեալական գաղափարին, կարծում եմ մյուս երկու եթերաշրջանները զիջում են առաջին երկուսին, բայց, այնուամենայնիվ, դրանք ևս լարված են պահում դիտողին, գամում էկրանին ու ստիպում, որ անհանգստանաս սիրածդ հերոսների համար ու, ինչու ոչ, հուզվես: Ֆիլմի վերջին՝ հինգերորդ եթերաշրջանը հաստատված է Նեթֆլիքսի կողմից, ու մեզ միայն մնում է սպասել և տեսնել, թե ինչպես են ավարտվում արդեն սիրելի դարձած կողոպտիչների ճակատագրերը: Իսկ եթե դեռ չես դիտել այս սերիալը ու հենց նոր ցանկություն առաջացավ դիտելու, ապա քեզ խորհուրդ՝ դիտիր ռուսերեն կամ անգլերեն տարբերակը, հայկականից հնարավոր է հիասթափվես :

Նախորդ հոդվածը

English lesson 6

Հաջորդ հոդվածը

Եզդիների և նրանց կրոնի մասին

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԱշխարհԺամանցՀետաքրքիր

    Փաստեր «Թղթե տունը» սերիալի մասին

    04/09/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ԱշխարհՀետաքրքիրՇոուբիզնես

    Հայտնի են դարձել «Գրեմմի 2020»-ի մրցանակակիրները

    01/27/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ԱշխարհՀետաքրքիր

    Աղի տեսակները և նշանակությունը

    01/09/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ԱշխարհԺամանցԿրթական

    ՀԵտաքրքիր փաստեր քնի մասին

    07/22/2020
    Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան
  • ԱշխարհԱռողջապահությունՀետաքրքիր

    Միսոֆոնիա

    09/16/2020
    Հեղինակ՝ Անգելինա Արշակյան
  • ԳիտականԺամանցՀետաքրքիր

    Սարսափեցնող փաստեր առօրյա իրերի մասին. մաս 2

    01/09/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան

Հետաքրքիր

  • ԿրթականՀետաքրքիր

    Մտքեր Ալբերտ Քամյուի «Ժանտախտը» գրքից

  • ՄտքերՆախագծեր

    Հարություն Սուքիասյան – «Քաղաքն ի՞նչ անի»

Գիրք

Book Cover: Ոճիր և  պատիժ - Ֆյոդոր  Դոստոևսկի

Ոճիր և պատիժ - Ֆյոդոր Դոստոևսկի

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

Գիրք

Book Cover: Ոսկե բզեզը - Էդգար Ալլան Պո

Ոսկե բզեզը - Էդգար Ալլան Պո

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: