
Ավոկադո
Այս փափուկ, կարագի նման միրգը չհագեցած ճարպաթթուների հրաշալի աղբյուր է: Օհայոյի համալսարանի հետազոտության համաձայն՝ աղցանին կամ այլ ուտեստին ավոկադո ավելացնելով՝ մեծանում է կարոտինի և սրտի հիվանդությունները կանխարգելող այլ բաղադրիչների յուրացմասն աստիճանը: Այն հարուստ է նաև ֆոլաթթվով և պոտասիումով: Սակայն դրանք մի փոքր բարձր կալորիաներ ունեն: Քաշի ավելացումից խուսափելու նպատակով ավոկադոն պետք է օգտագործել յուղի կամ պանրի փոխարեն:
Բրոկոլի
Բրոկոլին օգնում է հաղթահարել քաղցկեղը և սրտային հիվանդությունները: Շաբաթական ընդամենը 4 բաժին բրոկոլի, կաղամբ կամ ծաղկակաղամբ ուտելով՝ կարող ես նվազեցնել մահվան հավանականությունը 26%-ով: Այս արդյունքը ստացվել է՝ 28 տարվա ընթացքում 6 100 մարդու հետազոտելով:
Սպանախ
Սկսենք թվարկել սպանախի օգտակար հատկանիշները: Նախ այն պարունակում է լուտեին, որը կա նաև դեղնուցի մեջ և օգնում է կանխարգելել կուրության պատճառներից մեկը: Այն կարող է նաև կանխարգելել սրտի կաթվածը՝ մաքրելով անոթների պատերը խոլեստերինից: Սպանախը հարուստ է երկաթով, ինչն էլ օրգանիզմի բջիջներին թթվածին է մատակարարում էներգիայի համար: Հագեցած է նաև B վիտամինով, որը կանխարգելում է ծննդյան արատները: Պատրաստե´ք սառեցված կամ թարմ սպանախի տերևները և շաբաթը մի քանի անգամ մատուցե´ք ճաշի հետ:
Լոլիկ
Լոլիկն օգնում է սրտի հիվանդությունների և կրծքի քաղցկեղի կանխարգելմանը: Ավելի օգտակար է առանձին լոլիկի սոուսը՝ համեմված սև պղպեղով, զեյթունի ձեթով և սխտորի փոշիով: Այն կարելի է մատուցել հավի մսով:
Քաղցր կարտոֆիլ
Քաղցր կարտոֆիլը A վիտամինի ամենալավ աղբյուրն է, ինչը աչքերը, մաշկը, շնչառական և աղեստամոքսային ուղին պաշտպանող կարևորագույն սննդամթերք է: A վիտամինը ստացվում է բետա կարոտինից: Չնայած վետա կարոտինով հարուստ են նաև գազարը, կաղամբը, սակայն ամենահարուստը հենց քաղցր կարտոֆիլն է: Կես բաժակ քաղցր կարտոֆիլը 130 կալորիա է, սակայն դրա 80%-ը A նախավիտամինն է: Օգտագործե´ք այն եփած վիճակում, իսկ տապակածից խուսափե´ք: