
Գրքերը մեր անբաժան ընկերներն են ուր էլ, որ գնանք։ Մենք գրքերի միջոցով հեռու ենք գնում, ճանապարհում, զարգանում և դեռ ավելին։ Աշխատանքային շաբաթն էլ ավարտվում է, իսկ հանգստյան օրերն էլ հիանալի ժամանակ են ընթերցելու համար։ Հենց այդ պատճառով մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 գիրք, որ խորհուրդ ենք տալիս ընթերցել։
Մարկ Արեն – «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»
Այս վեպում նկարագրվում է հայատյաց մի թուրքի ապրումները, երբ նա ծերության օրոք հանկարծ հայտնաբերում է, որ իր ծնողները հայեր են եղել։ Դեպքերը զարգանում են ու ստանում երանգավորում։ Արդյունքում վեպը բազմաթիվ հետաքրքիր տեսարաններով է լցվում։ Գիրքը խորհուրդ ենք տալիս ընթերցել այն մարդկանց, ովքեր դրամատիկ պատմությունների սիրահար են։
Ալբերտ Քամյու – «Ժանտախտ»
Վեպը կարող ենք դիտարկել որպես հեղինակի մենախոսություն։ Այստեղ նկարագրվում է Ժանտախտը՝ այն «հիվանդությունը»,որը երկար ժամանակ շարունակ Եվրոպայում է բնակվել։ Այս վեպը հիանալի ընտրություն կարող է լինել այն մարդկանց համար, ովքեր սիրում են փիլիսոփայական կամ ինտելեկտուալ ժանրի ստեղծագործություններ,քանի որ այստեղ հեղինակը նկարագրում է սեփական, բայց օբյեկտիվ կարծիքը մարդու և նրա ազատության վերաբերյալ։
Ռեմարկ – «Հաղթական կամար»
Որոշ չափով սենտիմենտալ, որոշ չափով արագ ու պատերազմական գործողությունների սիրահարներին խորհուրդ ենք տալիս այս վեպը, որը պատմում է մի գերմանացի վիրաբույժի մասին, ով տարատեսակ դժվարությունների ժամանակ կարողացել է օգնել մարդկանց, տեսել է սիրած աղջկա մահ, բայց նորից ապրում է ու անգամ պատերազմի շրջանում հետաքրքիր արկածներ ունենում։
Ռոբին Շարմա – «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին»
Ամբողջ աշխարհում բեսթսելեր դարձած այս գրքում պատմվում է յուրահատուկ պատմություն, Ջուլիան Մենտլի մասին, ով հարուստ փաստաբան էր, ում տրվել էր դիմանալ հոգևոր ճգնաժամին։ Բայց հնագույն մշակույթում խորանալը նրան փոխում է, սկսում է այլ կերպ մտածել, ավելի շատ ժամանակ և գումար խնայել։ Ձեզ տեսա՞ք այստեղ, կարդացեք։
Ուինսթոն Չերչիլ – «Ինքնակենսագրություն»
Քաղաքականության, փիլիսոփայության ժանրի ընթերցողների համար իդեալական գիրք է հանգիստն անցկացնելու և չերչիլյան մտքով հիանալու համար։ Բրիտանական այս ղեկավարի մոտիվացիոն և իմաստուն խոսքերը ձեզ շատ կտպավորեն։