«451 աստիճան ըստ Ֆարենհայթի». մեջբերումներ

Ներկայացնում ենք մեջբերումներ Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրքից։

  • Թող մարդիկ կիսած խնձորի պես նմանվեին միմյանց: Այդ ժամանակ բոլորը երջանիկ կլինեին, քանզի հսկաներ չէին լինի, իսկ նրանց կողքին մյուսներն իրենց ոչնչություն չէին զգա:
  •  Այդ լուսավոր, լռին դեմքը հանդարտ ու վստահորեն ասում է քեզ, որ թեպետև մութը թանձրանում է, բայց գիշերն անցնում է և շուտով նորից կծագի արևը:
  •  Մոնթագին թվաց, թե իր մարմինը ճեղքվեց երկու մասի, ընդ որում՝ մի կեսը կրակի պես տաք էր, մյուսը՝ սառցասառը, մեկը՝ փխրուն, մյուսը՝ կածր, մեկը՝ դողդոջուն, մյուսը՝ քարի պես պինդ:  Եվ նրա երկատված եսի  յուրաքանչյուր կեսը ջանում էր ոչնչացնել մյուսին:
  • Վերջ ի վերջո մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ այլևս արժեք չունեն։ Մեր օրերում մարդը թղթե անձեռոցիկ է․ մաքրիր քիթդ, ճմռթիր, դեն նետիր, վերցրու նորը, մաքրիր քիթդ, ճմռթիր, շպրտիր․․․Մարդիկ չունեն իրենց դեմքը։
  •  Ինքներդ ստեղծեք այն, ինչը կարող է փրկել աշխարհը, եթե խեղդվեք ճանապարհին, ապա գոնե կիմանաք, որ լողում էիք դեպի ափը:
  • Ով չի կառուցում, նա պետք է ավերի: Սա հին է, ինչպես աշխարհը:
  • – Երբեմն ծածուկ խոսակցություններ եմ լսում մետրոյում կամ էլ հանքային ջրի կրպակների մոտ։ Եվ գիտեք ի՞նչ։
    – Ի՞նչ։
    – Մարդիկ ոչնչի մասին են խոսում։
    – Չի կարող պատահել։
    – Այո… Ոչնչի մասին։ Դատարկախոսում են՝ նորաձևություն, լողավազաններ, ավտոմեքենաների մակնիշներ և ամեն ինչին ավելացնում են «Փառահեղ է»։ Նրանք բոլորն էլ չաչանակի նման շարունակ նույն միտքն են կրկնում… Բայց չէ՞ որ այդ ամենը կատարելապես անբովանդակ գունախաղ է։
  • Դժվար է ասել, թե հատկապես որ պահին է ծնվում բարեկամությունը։ Ջուրը կաթիլ—կաթիլ լցնելիս, լինում է մի վերջին կաթիլ, որից հանկարծ բերնեբերան լցվում է անոթը եւ թափվում եզրից, ճիշտ նույնն է, երբ բարի արարքներից մեկը հանկարծ լիքը լցնում է սիրտդ։
  • Մեծագույն հիմարը նա է, ով գեթ մի կաթիլ խելք ունի:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ