
2019 թվականին աշխարհի ամենատարածված նշանաբառերը, ինչպես եւ 2018 թվականին, կազմված են եղել ստեղնաշարի ստեղների ամենապարզ զուգակցումներից. “123456” եւ “qwerty”, ինչպես նաեւ դրանց համակցություններից (օրինակ՝ “1q2w3e”): Հունվարի 17-ին այդ մասին հայտնել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով DeviceLock կիբեռանվտանգության ընկերության հետազոտությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ թոփ-10-ում տեղ են գտել նաեւ “password” եւ “111111” նշանաբառերը:
Հետազոտությունը կատարվում Է երրորդ անգամ: Դրա մեջ Է մտել լոգինների եւ նշանաբառերի շուրջ 5 միլիարդ զույգ, որոնք հայտնի են դարձել անձնական տվյալների զանգվածային արտահոսքերի պատճառով:
Ինչպես նշել Է DeviceLock հետազոտական ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, գլխավոր վտանգն այն Է, որ տարածված նշանաբառերի միջոցով չարագործները կարող են առանց խնդիրների «կոտրել» ուրիշի Էլեկտրոնային փոստը, իսկ դա, իր հերթին, խարդախներին կարող Է թույլ տալ ստանալ առցանց-բանկի մուտք կամ ինտերնետ-խանութում ապրանքներ պատվիրել ուրիշի հաշվին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Աղբյուր՝ armenpress.am