
Զիգմունդ Ֆրեյդը հոգեվերլուծաբանության հիմնադիրն էր և առաջին մարդը,ով հետաքրքրվեց ենթագիտակցության գաղտնիքներով։Հենց նրան ենք պարտական մարդկային հոգու կառուցվածքի ժամանակակից ընկալման համար։
- Ահա մեծագույն ավստրիացու 17 հիանալի խորհուրդները, որոնք պետք է հիշել.
Անկասկած, անհանգստության խնդիրը շատ կարևոր հարցերի հանգուցային կետն է. անհանգստության հանելուկ լուծելը լույս կսփռի մարդու ողջ մտավոր կյանքի վրա: - Ինքներդ ձեզ հետ լիովին անկեղծ լինելը լավ վարժություն է։
- Սիրային հարաբերություններում չի կարելի խնայել միմյանց, քանի որ դա կարող է հանգեցնել միայն օտարացման: Եթե կան դժվարություններ, դրանք պետք է հաղթահարվեն:
- Որոշակի իմաստով, այն, ինչ մենք անվանում ենք երջանկություն, տեղի է ունենում երկար ժամանակով զսպված (գերադասելիորեն չնախատեսված) կարիքների բավարարման արդյունքում:
- Դեպրեսիան՝ սառեցված վախն է:
- Միակ մարդը, ում հետ դուք պետք է համեմատեք ինքներդ ձեզ՝ դուք եք անցյալում: Եվ միակ մարդը, ումից պետք է ավելի լավը լինեք՝ դուք եք հիմա:
- Զբաղված մարդու մոտ հազվադեպ են հյուր գալիս անբանները՝ ճանճերը չեն թռչում եռացող կաթսայի մոտ:
- Ցավոք, ճնշված հույզերը չեն մահանում: Նրանց ստիպել են լռել: Եվ նրանք ներսից շարունակում են ազդել մարդու վրա:
- Քաջ և ինքնավստահ է դառնում նա, ով համոզված է, որ իրեն սիրում են:
- Մարդիկ իրականությունը համարում են անբավարար և, հետևաբար, ապրում են երևակայության աշխարհում՝ պատկերացնելով իրենց ցանկությունների կատարումը: Ուժեղ անհատականությունը այս ցանկությունները իրականություն է դարձնում: Թույլը՝ այդպես էլ ապրում է իր այդ աշխարհում, և նրա ֆանտազիաները սկսում են մարմնավորվել տարբեր հիվանդությունների ախտանիշներով:
- Նևրոզը՝ անորոշությունը կրելու անկարողությունն է։
- Ոչինչ պատահական չի լինում․ ամեն ինչ ունի իր սկզբնապատճառը:
- Երազը երբեք մանրուքներով չի զբաղվում. մենք թույլ չենք տալիս աննշաններին երազում խանգարել մեզ: Արտաքնապես անմեղ երազները, անշուշտ, անվնաս չեն, եթե գործ ունենք դրանց մեկնաբանության հետ. այսպես ասած, նրանք միշտ իրենց ձեռքի մեջ «թաքցրած քար» ունեն:
- Մարդու հոգու խորհուրդը կայանում է մանկության հոգեկան դրամաների մեջ: Հասեք այս դրամաների հատակին և բուժումը կգա:
- Միայն մանկության երազանքի իրականացումը կարող է երջանկություն բերել:
- Դուք չեք դադարում ուժ և վստահություն փնտրել դրսում, իսկ այն պետք է փնտրեք ձեր մեջ: Նրանք միշտ էլ այնտեղ են եղել:
- Մի մարդ, ով իր մոր անվիճելի սիրելին էր, իր ամբողջ կյանքի ընթացքում իր հետ տանում է հաղթողի և հաջողության հանդեպ վստահության զգացումը, ինչը հաճախ հանգեցնում է իրական հաջողության:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0