Մաշկի ամառային խնամքի 13 կանոն

Ամառը տարվա այն եղանակներից է, երբ մեր մաշկն առանձահատուկ խնամքի եւ ուշադրության կարիք է զգում: Տապը, արեւի վնասակար ճառագայթներն ու այլ գործոններ վնաս են հասցնում մեր  մաշկին:Ստորև 13 կանոններ մաշկի ամառային խնամքի մասին:

1. Սխալ թույլ մի՛ տուր՝ տնից դուրս մի՛ արի առանց արևապաշտպան միջոցի:  Դա պարտադիր է նույնիսկ գրասենյակում և նույնիսկ ամպամած օրերին: Միայն SPF-ն է պաշտպանում մաշկը վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից, պիգմենտային հետքերից ու վաղաժամ ծերացումից:

2. Հնարավոր է՝ չգիտես. շուրթերն արևահարվում են դեմքի մյուս մասերից ավելի հաճախ: Բարձր SPF-գործոնով բալզամը փափկացնում է դրանք և պաշտպանում վնասվելուց:

3. Դեմքի տոնիկը պահիր սառնարանում, և այն կթարմացնի մաշկդ ամռան շոգին:

4. Մի՛ մոռացիր գլխամաշկի մասին: Արևային այրվածքն այս հատվածում ոչ միայն ցավոտ է, այլ նաև հանգեցնում է թեփոտվածության: Մազերիդ գիծը մշակիր արևապաշտպան միջոցով կամ գլխարկ դիր:

5. Մի՛ հրաժարվիր շերտազատող միջոցներից՝ մաշկի պարբերաբար նորացումն անհրաժեշտ է նույնիսկ ամռանը: Ընտրի՛ր մաշկը մաքրող սարք կամ սկրաբ, իսկ թթուները թող երեկոյի համար և մի՛ մոռացիր արևից պաշտպանվելու մասին:

6. Օգտագործի՛ր թարմ մրգեր և բանջարեղեն՝  լավագույն ներդրումը մաշկիդ առողջության գործում:  Հատկապես ամռանը, երբ ընտրությունը լայն է, գներն էլ ցածր են: Օգտագործիր սև և կապույտ հապալաս, կիվի, նարինջ, պապայա և ելակ. Դրանք հարուստ են վիտամին C-ով:

7.  Արևապաշտպան ակնոցներ կրիր, որպեսզի աչքերի շուրջ նուրբ մաշկը պաշտպանես կնճիռներից ու վաղաժամ ծերացումից: Խոնավացրո՛ւ հատուկ քսուքի օգնությամբ: Միևնույն՝ դեմքի քսուքն աչքերի մաշկի խնամքի համար հարմար չէ:

8.Խնամի՛ր ձեռքերդ, դրանք առաջիններից մեկն են մատնում տարիքը: Ձեռքերի դաստակները հակված են կնճիռների առաջացմանն ու հիպերպիգմենտացիային: Օգտագործի՛ր SPF-ով քսուք, որը պաշտպանում է ֆոտոծերացումից և մեծացնում մաշկի առաձգականությունը:

9. Հատուկ ուշադրություն հատկացրու լանջաբացվածքի հատվածին: Այդ հատվածի մաշկը նույնքան մանրակրկիտ խնամել է պետք, որքան և դեմքի մաշկը:  Այս հատվածի մաշկը նույնիսկ ավելի բարակ և չոր է, իսկ դա նշանակում է, որ այն արևի ճառագայթների ագրեսիվ ազդեցությունից ավելի շատ է վնասվում:

10. Օգնի՛ր, որ մաշկդ վերականգնի խոնավության առողջ մակարդակը և նվազեցնի լողափին անցկացրած հանգստի վնասները: Ընտրիր հալվե վերայի պարունակությամբ միջոցներ՝ դրանք վայրկենապես հանգստացնում են, հաճելիորեն հովացնում և օգնում պահպանել արևայրուքը:

11.Մտածի՛ր նաև արևի վնասակար ազդեցությունից լիովին հաժարվելու մասին, փոխարինելով այն ավտոարևայրուքով: Ժամանակակից, օրինակ՝ ցողաշիթի տեսքով միջոցները հեշտությամբ տարածվում են և բաշխվում, դրանք հեշտությամբ կարող է օգտագործել անգամ այդ գործում սկսնակը: Ընդամենը մեկ-երկու ժամից քո մարմինը կփայլի ոսկեգույն, բայց անվտանգ արևայրուքից:

12. Սիրո՞ւմ ես հանգստանալ լողավազանում: Ստիպված կլինես վազել ցնցուղի տակ՝ ամեն անգամ ջրից դուրս գալուց հետո: Քլորը քայքայում է մաշկի վերին շերտը, որն անհրաժեշտ է խոնավությունը պահելու համար:  Որքան հնարավոր է արագ լվա՛ քլորը, իսկ օրվա վերջում տարածիր ինտենսիվ խոնավացնող քսուք:

13. Եթե շոգին մաշկիդ վրա կարմրություններ են առաջանում, փորձիր լվացվել սառը ջրով՝ այն նեղացնում է անոթները:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ