12 փաստ, որոնք պետք է իմանա յասամանի յուրաքանչյուր սիրահար

Գարնան լավագույն նվերը:

Նրանք, ովքեր սիրում են յասաման, հիանալի հասկանում են, թե ինչու արժե յասամանին սպասել մի ամբողջ տարի: Թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի վայելեք ծաղիկների դրախտային բույրը:

Եթե ​​դուք չեք ուսումնասիրել այս թեման, ահա 12 հետաքրքիր փաստեր յասամանների վերաբերյալ, որոնք կարող են զարմացնել անգամ փորձառու այգեպաններին:

1. Յասամանը ծաղկում է միայն գարնանը՝ մոտ երեք շաբաթ:

2. … բայց որոշ տեսակներ, ինչպիսիք են Մայերը կամ Բումերանգը, ծաղկում են տարվա ընթացքում մի քանի անգամ:

3. Թոմաս Ջեֆերսոնը շատ էր սիրում յասաման և դրա մասին գրել իր այգեգործության գրքում:

4. Յասամանային թփերի որոշ տեսակներ կարող են դիմակայել մինչև -30 աստիճան ջերմաստիճանին:

5. Ցանկանո՞ւմ եք յասամանի մեծ թուփ: Կտրեք դրանք ավելի քիչ (բայց անպայման կտրեք առնվազն տարին մեկ անգամ):

6. Գոյություն ունեն ավելի քան 1000 տեսակի յասամանի թփեր և ծառեր:

7. Յասամանը պատկանում է ձիթազգիների ընտանիքին:

8. Այս ծաղիկները ուտելի են (և օգտագործվում են կոկտեյլների մեջ):

9. Ծաղիկների լեզվով, մանուշակագույն յասամանը առաջին սիրո խորհրդանիշն է:

10. Նյու Հեմփշիր նահանգի պետական ծաղիկը յասամանն է: Ապրիր ազատ կամ մեռիր:

11. Յասամանի ծառը, Siringa reticulata-ն կարող է աճել մինչև 7,5 մետր:

12. Ցանկանո՞ւմ եք կանգնել և հոտ քաշել ծաղիկներից: Մանուշակագույն յասամանն առավել բուրավետ է արևոտ, տաք օրերին:

Նյութի  աղբյուրը՝  mediamag.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ