10 զվարճալի փաստեր Հելոուինի մասին

Հելոուինը տարվա ամենասարսափելի օրն է, որը պատկերվում է տոնակատարության տեսքով, երբ երեխաները գիշերը շրջում են՝ թակելով դռները և քաղցրավենք պահանջելով հարևաններից, ինչպես նաև՝  վախեցնելով նրանց, ովքեր քաղցրավենիք չեն հյուրասիրում:


 

Սարսափի տոնը հնում նշում էին Բրիտանական կղզու, Իռլանդիայի և ներկայիս Ֆրանսիայի մի մասի նախկին բնակիչները` կելտերը, որոնց գլխավոր տոներից մեկը կոչվում էր Սամայն։ Տոնը նշվում էր հոկտեմբերի ավարտին և նոյեմբերի սկզբին (հիմնականում՝ հոկտեմբերի 31 – նոյեմբերի 1): Սամայնի գիշերը մարում էին բոլոր լույսերը, որպեսզի մարդիկ իրենց տների կրակը նորովի վառեին դրուիդների՝ կելտ քրմերի խարույկից:

 


NewsFLOW -ը` տոնին ընդառաջ հետաքրքիր և քիչ հայտնի փաստեր է հավաքագրել ներկայում տոնվող Հելոուինի մասին:

1. 1000 դոլարի տուգանք է գործում Հոլիվուդում Հելոուինի ժամանակ Silly String պարանները օգտագործելու կամ վաճառելու համար:

2. Հելոուինի հագուկապը ևս գալիս է կելտերից:

3. «Հելոուին» անվանումը հորինել են կաթոլիկները: Նխկինում տոնն անվանվել է All Hallows Eve (թարգմ.` բոլոր սրբերի նախօրե), այնուհետև այն դարձել է Hallowen:

4. Իրականում դդմի փոխարեն նախկինում ճակնդեղ կամ շաղգամ էին փորագրում: Տոնակատարության գլխավոր խորհրդանիշը` Ջեքի լապտերը (Jack-o’-lantern) գալիս է կելտերից, ովքեր փորագրելով շաղգամը՝ ներսում մոմ էին տեղադրում` սարսափելի դեմք սատանալու համար: Առաջին անգամ «Ջեքի լապտերը» հայտնվել է Մեծ Բրիտանիայում։ Համարվում էր, որ Բոլոր սրբերի օրը տան մոտ ճակնդեղ դնելով՝ կարելի է այնտեղից վռնդել չար ոգիներին: ԱՄՆ-ում Հելոուինի ժամանակ լապտերը սկսեցին պատրաստել դդումներից, որոնք ավելի հասանելի և ավելի էժան էին:

5. Հելոուինին թունավորված քաղցրավենիք ստանալու վախը անհիմն է:

6. Քաղցր եգիպտացորենը սկզբում «հավի կեր» էր համարվում:

7. Հելոուինի ժամանակ հազվադեպ է լիալուսին պատահում:

8. Հելոուինը այժմ էլ մոգերի (դրուիդների) Նոր տարին է, որը նշվում է որպես Սամայն:

9. Քաղցրավենիք պահանջելիս երեխաները սովորաբար ասում են Trick-or-treating արտահայտությունը, որը թարգմանվում է «կատակ կամ հյուրասիրություն»:

10. Հելոուինը ամերիկյան երկրորդ ամենատարածված և շահութաբեր տոնն է, որի ժամանակ հրուշակագործական արդյունաբերությունը միջինում 2 մլրդ դոլար շահույթ է ունենում ամեն տարի: Ամերիկացիները սովորաբար 6 մլրդ դոլար են ծախսում քաղցրավենիքի, կոստյումների, զարդարանքների վրա: Այս առումով Հելոուինը զիջում է միայն Սուրբ Ծնունդին:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ