20-րդ դարի իսպանացի հանճարեղ նկարիչ Սալվադոր Դալին ասել է.

  1. Մի վախեցեք կատարյալ լինելուց. երբեք դրան չեք հասնի:
  2. Ես թմրանյութ չեմ օգտագործում. ես եմ թմրանյութը:
  3. Վեց տարեկանում ես ցանկանում էի դառնալ խոհարար, յոթում՝ Նապոլեոնը: Այդ ժամանակվանից ի վեր իմ ձգտումները կայուն կերպով աճում են:
  4. Ամեն առավոտ արթնանալիս ես գերագույն հաճույք եմ զգում՝ լինել Սալվադոր Դալին:
  5. Միակ տարբերությունը իմ և խելագարի միջև այն է, որ ես խելագար չեմ:
  6. Ինտելեկտը առանց ձգտման նման է թռչունի առանց թևերի:
  7. Ես տարօրինակ չեմ: Ես պարզապես նորմալ չեմ:
  8. Նրանք, ովքեր չեն ցանկանում որևէ բան կրկնօրինակել, ոչինչ էլ չեն ստեղծում:
  9. Մարդիկ սիրում են առեղծվածներ, այդ պատճառով էլ նրանք սիրում են իմ նկարները:
  10. Իսկական նկարիչը նա չէ, ով ոգեշնչված է, այլ նա, ով ոգեշնչում է այլոց:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ