
1.Հարրիի սպին կայծակի տեսք ունի, քանի որ այն կախարդանքը, որ պիտի սպաներ նրան, այդ ձևն ուներ: Բայց կա ևս մեկ տարածված վարկած. ասում են՝ այն կայծակ չէ, այլ երկու 7-երի համադրություն: Իսկ ինչպես գիտենք 7 թիվը Փոթերի աշխարհում ամենահզոր թիվն է:
2. Ռոն Ուիզլիի կերպարը վիպաշարի սկզբանական տարբերակում շատ էր հայհոյում, բայց Ռոուլինգի խմբագիրը չի թողել, որ հեղինակն այդպես հրատարակի գիրքը, քանի որ այն հարմար չէր լինի փոքր ընթերցասերների համար:
3. Երբ «Հարրի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը» հրատարակվեց, հրատարակիչ կազմակերպությունը խնդրեց գրախանութներին չվաճառել այն՝ մինչև արձակուրդների սկսելը, որպեսզի աշակերտները դասերը չթողնեն:
4. Ռոուլինգը Քուիդիչի խաղը ստեղծել է ընկերոջ հետ ունեցած կռվից հետո: «Քուիդիչի պես խաղ հորինելու համար ուղղակի անհրաժեշտ է սարսափելի վեճ ունենալ ընկերոջդ հետ, տանից դուրս գալ, մի փաբ գնալ ու Քուիդիչ հորինել: Այդ կռվի ու Քուիդիչի միջև եղած կապը, ճիշտն ասած, չեմ կարողանում տեսնել, բայց կարծում եմ, որ այն բավականին կոպիտ խաղ է ու գուցե սրտիս մութ խորքում կուզենայի տեսնել, թե ինչպես են նախկին ընկերոջս այդ գնդակով հարվածում»,- խոստովանել է հեղինակը 2003թ.-ին:
5. Հարրին, Ռոնն ու Հերմայոնին իրենց նվիրված «Շոկոլադե գորտեր» են ունեցել: Դամբլդորի պես, Ռոնն այն համարել է իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
6. Հոգվորթսից հետո Լունա Լավգուդը բնապահպան է դարձել ու աշխատանքի ընթացքում հանդիպել ու ամուսնացել Ռոլֆ Սքամանդերի հետ, որի պապը Նյուտ Սքամանդերն էր՝ «Ֆանտաստիկ գազաններն ու նրանց բնակեցման վայրը» գրքի/ ֆիլմի հերոսը:
7. 2003 թվականին “Muggle” բառն ընդգրկվել է Օքսֆորդի անգլերեն բառարանում: Այն նշանակում է կախարդանքի չտիրապետող, հասարակ մարդ:
8. Ֆրեդ Ուիզլի մահից հետո, նրա երկվորյակ եղբայրը՝ Ջորջը, այլևս չի արել Պատրոնուսի կախարդանքը:
9. Հարի Փոթերի առաջին հատորը թարգմանվել է 70-ից ավելի լեզուներով:
10. Ռոուլինգը նշում է, որ նախկինում ցանկանում էր վիպաշարի ամենավերջին հատորի վերջին նախադասությունն ավարտել “scar” «սպի» բառով, բայց վերջին պահին փոխել է միտքն ու ավարտել “All was well” «Ամեն ինչ լավ էր» արտահայտությամբ: