Եղանակն արդեն ցրտել է, և այս օրերին մենք շատ ենք թեյ խմում: Կան բազմաթիվ հետաքրքիր փաստեր թեյի և թեյի սիրահարների մասին, որոնք հակիրճ ներկայացնում ենք ստորև.

  • Արևելքը, մասնավորապես` Չինաստանը, թեյի ծննդավայրն է:
  • Միջին հաշվարկով` աշխարհում գոյություն ունի թեյի 1500-ից ավելի տեսակ: Իսկ դուք ասում եք «թեյ», պետք է կոնկրետացնել՝ ո՞ր տեսակը:
  • Ջրից հետո աշխարհում ամենաշատ օգտագործվող հեղուկը թեյն է:
  • Թեյի համտեսումը հեշտ չէ, որքան ենթադրվում է: Բացի համից, կարևոր է նաև ճիշտ ընկալել թեյի հոտը, բույրն ու տերևների որակը:
  • Սև թեյը Չինաստանում կոչվում է «Կարմիր թեյ»:
  • Աֆղանստանի և Իրանի ազգային ըմպելիքը թեյն է:
  • Բրիտանացիներն ամեն օր խմում են 165 միլիոն բաժակ թեյ:
  • Միացյալ Նահանգներն ամեն օր սպառում է 1.42 միլիոն ֆունտ թեյ, որն իսկապես լուրջ թիվ է:
  • Ամբողջ աշխարհում տարեկան 3 միլիոն տոննա թեյ է արտադրվում:
  • Թեև աշխարհում գոյություն ունի թեյի 1500 տեսակ, դրանք հիմնականում 6 տեսակի են՝ սպիտակ, կանաչ, ուլուն, դեղին, սև և խմորված տերևներով։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ