
Մեր յուրաքանչյուր օրը հագեցած է տաբեր հույզերով(էմոցիաներով)։
Թվում է, թե մենք գիտենք ամեն ինչ այդ էմոցիաների մասին, սակայն մենք Ձեզ կզարմացնենք և կներկայացնենք 10 փաստ, որոնք շատ քչերին են հայտնի։
- Էմոցիաներն աշխատում են բավականին աննկատ։ Նրանք միացնում են կոգնիտիվ գործընթացները, ֆիզիկական զգացողությունները, ազդում են վարքի վրա։
- Էմոցիաներն ամենահզոր մոտիվատորներն են։ Նրանք են ղեկավարում մեր ապրելու, բազմանալու, շփվելու ցանկությունները։
- Տղամարդիկ և կանայք ունենում են միևնույն էմոցիաները, ուղղակի տարբեր ձև են արտահայտում դրանք։
- Գոյություն ունի ավելի քան 100 էմոցիա, և սրանք այն էմոցիաներն են, որոնց մասին մենք որոշակի տեղեկություն ունենք։
- Գոյություն ունի 7 հիմնական էմոցիա՝ չարություն, տխրություն, վախ, զարմանք, հիացմունք, երջանկություն և զզվանք։
- Երջանկությունն ամենահակասական էմոցիան է։ Ինչո՞ւ։ Քանի որ այն կարող է տարբեր բաներ նշանակել. ուրախություն, երախտիք, գոհունակություն։
- Էմոցիաներն արտահայտելու համար բնությունը մեզ պարգևատրել է 43 մկաններով, որոնք պատասխանատու են միմիկաների համար։
- Էմոցիան կարող է տևել մեկ վայրկյանից միչև մի քանի րոպե։ Բացասական էմոցիաները մենք ավելի երկար ենք զգում, քան դրականները։
- Տրամադրությունն ավելի երկար է տևում, քան էմոցիան։ Մենք այն կարող ենք զգալ մի քանի րոպեից մինչև մի քանի օրվա ընթացքում։ Ավելին՝ այն ազդում է էմոցիաների ընկալման վրա։ Օրինակ, եթե դուք տրամադրություն չունեք, ապա ատելությունը կստիպի արյանը սովորականից ավելի ուժեղ եռալ։
- Սերը էմոցիա չէ։ Այն վիճակ է, որի ժամանակ դուք կարող եք զգալ ուրախություն, տխրություն, ձանձրույթ, կատաղություն…
Դե ինչ, պատրաստել էինք այսքանը։ Եղեք ազատ՝ էմոցիաներն արտահայտելիս։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0