
1.Անգամ ստիպված ժպիտը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը: Հոգեբանները վստահեցնում են, որ եթե մարդը ստիպում է ինքն իրեն ժպտալ, նրա տարամադրությունն ինքնըստինքյան բարձրանում է:
2.Ժպիտն ամրացնում է իմունային համակարգը: Այն ունակ է լավացնել մարդու ոչ մաիյն հոգևոր այլև ֆիզիկական վիճակը, քանի որ ժպտալու ընթացքում մարմնի մկանների լարվածությունը թուլանում է:
3.Ժպիտը վարակիչ է: Եթե ձեր կողքին ինչ-որ մեկը ժպտում է, դուք նույնպես ակամայից ուզում եք ժպտալ:
4.Ժպիտը նվազեցնում է սթրեսը: Կյանքի դժվարություններին մենք կարող ենք հակադրել միայն մեր բարձր տրամադրությունն ու լավատեսությունը:
5.Ավելի հեշտ է ժպտալ, քան խոժոռ հայացք ընդունել, քանի որ վերջինիս պարագայում ավելի շատ դեմքի մկաններ ենք ստիպված աշխատացնել:
6.Ժպիտը երջանկության ունիվերսալ նշան է: Ինչ-որ հաճելի բանի հանդիպելիս միշտ ժպտում ենք, քանի որ այն բարձր տրամադրության նշան է:
7.Աշխատավայրում մենք ավելի քիչ ենք ժպտում: Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատավայրում մենք 30%-ով ավելի քիչ ենք ժպտում, քան տանը:
8.Երեխաները ծնվում են արդեն ժպտալու ունակությամբ: Նորածինները միանգամից շատ հեշտությամբ սկսում են ժպտալ:
9.Կանայք ավելի հաճախ են ժպտում, քան տղամարդիկ:
10.Գոյություն ունի ժպիտի 19 ձև: Սան-Ֆրանցիսկոյի գիտական լաբորատորիայի աշխատակիցները նույնականացրել են ժպիտի 19 տեսակ, որոնք դասակարգել են երկու խմբի մեջ սոցիալակն ժպիտ և սրտանց ժպիտ: