Քաղաքական լիդերության տիպաբանությունը

Ժամանակակից քաղաքագիտական գրականության մեջ գոյություն ունեն լիդերության տարբեր դասակարգումներ, որոնց ժամանակ կիրառվում են տարբեր չափանիշներ:

 

Մասնավորապես իտալացի քաղաքագետ Պարետտոն, հետևելով Մաքիավելու օրինակին, լիդերներին բաժանում էր 2 խմբի՝ աղվեսների և առյուծների: Աղվես լիդերները գործում են ավելի խորամանկ կերպով, նրանք խորաթափանց են, կարողանում են հաշվարկել հակառակորդի քայլերի հաջորդականությունը, գործում են ավելի գաղտնի կերպով և երբևիցե ուղղակի հակամարտության մեջ չեն մտնում: Առյուծ լիդերները գործում են բաց ճակատով, նախընտրում են կառավարման ուժային մեթոդները և իրենց հաստատակամության շնորհիվ փորձում են հաղթանակի հասնել: Քաղաքականության մեջ նախընտրելի է համարվում այս 2 ոճերի համադրությունը և ինչպես Մաքիավելին էր պնդում իսկական քաղաքական լիդերը պետք է լինի աղվեսի պես խորամանկ, որ խուսափի թակարդից և առյուծի պես հզոր, որ վախեցնի գայլերի ոհմակին: Ամերիկացի քաղաքագետ Հարոլդ Լասսուելը առանձնացնում է քաղաքական լիդերի 3 տեսակ՝
  • լիդեր-ագիտատոր,
  • լիդեր-ադմինիստրատոր,
  • լիդեր-տեսաբան:

Լիդեր – ագիտատորները օժտված են արտաքին հմայքով, համոզելու ունակությամբ, հռետորական ձիրքով: Այսպիսի լիդերները շատ հեշտությամբ են հասարակությանը տրամադրում դեպի իրենց հայացքները և հասարակային բանավեճերում միշտ հաղթած են դուրս գալիս: Ադմինիստրատիվ լիդերները ավելի շատ օժտված են կազմակերպչական ունակություններով։

Քաղաքական լիդերության մեկ այլ տիպաբանություն է առաջարկում ամերիկացի քաղաքագետ Մարգարեթ Հերմանը, որը առանձնացնում է լիդերության 4 տեսակ՝
  • լիդեր-դրոշակակիրներ,
  • լիդեր-հրդեհաշեջներ,
  • լիդեր-առևտրականներ,
  • լիդեր-խամաճիկներ:
Լիդեր-դոգմատիկները կտրուկ են իրենց գործողություններում, չեն ընդունում որևէ առարկություն կամ քննադատություն իրենց հասցեին, իսկ համաձայնողական լիդերները ավելի փափուկ են իրենց քաղաքականությունում, խմբի մնացած անդամներին նույնպես ներգրավում են որոշումների ընդունման մեջ, որի շնորհիվ էլ ապահովում է ներխմբային բարձր ինտեգրացիան և ներթիմային համերաշխությունը: Ամերիկացի քաղաքագետ Բարբերը լիդերության տիպաբանության համար տալիս է 2 չափանիշ՝
  • որքանով է տվյալ անձը սիրում ստանձնել ղեկավար պաշտոն,
  • որքան էներգիա է ծախսում դրա համար:
Այս 2 հարցերը նա բաժանում է մի քանի ենթահարցերի: Այն մարդիկ, ովքեր սիրում են իրենց զբաղեցրած պաշտոնղ, անվանեց դրական, ովքեր դժկամությամբ են իրականացնում իրենց պաշտոնը՝ բացասական: Այն լիդերները, որոնք շատ էներգիա են ծախսում իրենց նպատակներին հասնելու համար, անվանեց ակտիվ, իսկ ովքեր քիչ՝ պասիվ: Արդյունքում ստացավ լիդերության 4 տիպ՝
  • ակտիվ-դրական,
  • ակտիվ-բացասական,
  • պասիվ-դրական,
  • պասիվ-բացասական:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ