
Հիշողությունը իմացական գործընթաց է, որը կոչված է կուտակելու, պահպանելու և վերարտադրելու ձեռք բերված փորձը:Ահա, մի քանի խորհուրդ, որոնք կարելի է ներառել Ձեր առօրյա կյանքում ուղեղի աշխատանքը բարելավելու և հիշողությունը մարզելու համար։
1.Փազլներ հավեք, լուծե՛ք գլուխկոտրուկներ:
2.Դիտեք ֆիմեր, կարդացեք գրքեր, հետո պատմեք բարձրաձայն կամ քննարկեք ընկերների հետ:
3.Գրառումներ կատարեք թղթերի վրա և հաճախ գրեք:Ֆիզիկապես նշումներ կատարելը և մտքերը գրի առնելը մեծացնում է կենտրոնացումը, լավացնում է հիշողությունը և ուղեղի աշխատանքը։
4.Լավ և ճիշտ քուն:Համաձայն Հարվարդի բժշկական դպրոցի քնի բժշկության բաժնի հետազոտությունների՝ լիարժեք քնի բացակայությունն ամբողջովին ազդում է տրամադրության, մոտիվացիայի, և իրադարձությունների վերաբերյալ մեր հիմնավորումների և ընկալումների վրա։
5.Նոր բառեր սովորեք, փնտրեք հոմանիշներ ու թարգմանեք:
6. Թողեք ծխելը:Կերեք ընկույզ, մեղր, ծովային կաղամբ: Շատ զբոսնեք և քայլեք օրվա ընթացքում:
7.Եղեք ավելի ուշադիր:Վերլուծեք օրվա իրադարձությունները, անալիզի ենթարկեք աչքի տեսածը:
8.Փոփոխեք առօրյա սովորությունները:Հետաքրքիր է, որ ուղեղը մարզելու համար փորձագետները խորհուրդ են տալիս փոփոխել առօրյա սովորությունները։ Այն «կծանրաբեռնի» ուղեղը։«Այդ դեպքում Դուք կխթանեք Ձեր ուղեղի նոր հատվածների աշխատանքը՝ ստիպելով ստեղծել նոր կապեր», – նշել է «Հոյակապ միտք ցանկացած տարիքում» գրքի հեղինակ Դանիել Ամենը։
9.Թվեր հետ աշխատեք:Փորձեք հնարավորինս շատ հաշվումներ ինքնուրույն կատարել, առանց հաշվիչների:
10.Նախասիրություններ:Այն մտավոր զբաղմունքը, որը ձեզ այսպես թե այնպես հաճույք է պատճառում, կարող է լինել հիանալի վարժանք ձեր ուղեղի համար։ Եթե դուք արդեն ունեք նախասիրություն, լինի դա գործելը, սպորտը, որևէ օտար լեզվով խոսելը կամ երաժշտական գործիք նվագելը, փորձեք ժամանակ տրամադրել դրան ամեն օր։
3 կայք, որտեղ կարելի է մարզել ուղեղը 
- Cognifit
Այստեղ կարելի է թեստավորել ձեր ուղեղի աշխատանքը, ստեղծելով անհատական մարզման մեթոդ: - Happymozg
Այս կայքում կան մարզումներ ուշադրության և կենտրոնացման համար: Նաև օգտակար խորհուրդներ ինչպես պահպանել ուղեղի հնարավորությւնները լավ վիճակում: - Uplift
Խաղերը, որոնք գտնվում են այս կայքում ուղղված են մարզելու հիշողությունը, զարգացնելու մտածելու արագությունը: